HAND MADE – ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ «ՇՆԻԿՆԵՐԸ»


hand made գլուխկոտրուկ

Երբ թվում է, թե շուրջդ ոչ մի հետաքրքիր բան չկա, մի շտապիր ձանձրանալ: Երևակայությունը քո լավագույն օգնականն է և այն երբեմն հրաշքներ կարող է գործել: Ձեր տանը կամ հայրիկի ու մայրիկի աշխատատեղում երևի կգտնվեն ահա այսպիսի գունավոր ստիկերներ: Վերցրու մի քանի գույնի ստիկերներ ու ինձ հետ միասին անցիր գործի: Ծալիր մի թերթիկը եռանկյունաձև, իսկ մյուսը՝ ուղղանկյունաձև: Քանի որ թերթիկներն ինքնին սոսնձվող են, կարող ես հենց այդպես էլ ամրացնել իրար: Եռանկյունաձև ծալված թերթիկի երկու անկյունները ծալիր դեպի առաջ: Ապա վերցրու մարկերն ու աչքեր և քիթ նկարիր շնիկի համար:

hand made գլուխկոտրուկ

Իսկ հիմա մի սպիտակ թուղթ վերցրու և շնիկին ամրացրու թղթի վրա: Մարկերով պոչիկ և ոտքեր նկարիր շնիկի համար: Նույն ձևով պատրաստիր նաև այլ գույնի շնիկներ: Թեև շնիկներն իրենք արդեն շատ զվարճալի են, բայց կարող ենք նրանց օգնությամբ գլուխկոտրուկներ պատրաստել: Ստիկերներից տնակներ կտրատիր և ամրացրու սպիտակ թղթի տարբեր կողմերում: Իսկ հիմա գծերով օգնիր շնիկներին գտնել իրենց գույնին համապատասխան տնակը:

hand made գլուխկոտրուկ

Այս շնիկների օգնությամբ կարող ես պատրաստել այնքան գլուխկոտրուկ, որքան կուզես: Կարող ես և շնիկներին, և տնակները պատրաստել խառը գույներով, ամրացնել սպիտակ թղթի վրա ավելի խճճված տարբերակով՝ այդպիսով յուրաքանչյուր անգամ ավելի դժվարացնելով քո առաջադրանքը:

Անահիտ Ալեքսանյան

 


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։