ՇԱՌԼ ՊԵՐՐՈ – ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿԸ


3 shares

Մի գյուղում ապրում էր մի փոքրիկ, սիրունիկ աղջիկ: Ծննդյան օրը մայրիկը նրան մի կարմիր գլխարկ է նվիրում: Գլխարկն աղջկան այնքան շատ է սազում, որ բոլորը նրան սկսում են Կարմիր գլխարկ անվանել:

Մի անգամ մայրիկն ասում է .
– Կարմիր գլխարկ, տատիկը հիվանդ է, վերցրու այս կարկանդակները և կարագի կճուճիկը, տար, տատիկը ուտի, լավանա:

Կարմիր գլխարկը վերցնում է կարկանդակներն ու կճուճիկը և ճանապարհ ընկնում տատիկին այցելության: Տատիկի տունը անտառում էր գտնվում: Եվ հազիվ էր Կարմիր գլխարկը անտառ մտել, երբ նրա ճանապաչհին հայտնվեց Գայլը:

– Բարև, Կարմիր գլխարկ, այդ ո՞ւր ես գնում- ասում է գայլը:
– Ես գնում եմ տատիկիս մոտ: Նրա համար կարկանդակներ ու կարագով լի կճուճիկ եմ տանում:
– Կարմիր գլխարկ, իսկ որտե՞ղ է ապրում տատիկդ:
– Այ այնտեղ` անտառում, երեք մեծ կաղնիների տակ է նրա տնակը, իսկ մի քիչ ներքևում պնդուկի թփուտներն են, երևի կիմանաս,- ասում է Կարմիր գլխարկը:

Գայլը, որ շատ քաղցած էր, որոշում է նախ ուտել տատիկին, իսկ հետո էլ Կարմի գլխարկին: Եվ նա կարճ ճանապարհով վազում է դեպի Կարմիր գլխարկի տատիկի տուն: Իսկ Կարմիր գլխարկը չէր շտապում: Ճանապարհին վազվզում էր թիթեռների հետևից, տատիկի համար ծաղկեփունջ էր հավաքում: Իսկ Գայլն այդ ընթացքում կարճ ճանապարհով վազում է ուղիղ տատիկի տուն ու դուռը ծեծում:

– Ո՞վ է:
– Ես եմ` Կարմիր գլխարկը, – ասում է Գայլը բարակ ձայնով: -Քեզ համար կարկանդակ ու կարագով լի կճուճիկ եմ բերել:

Տատիկին թվում է, թե դա իսկապես Կարմիր գլխարկն է ու ասում է.
– Քաշիր սողնակը, և դուռը կբացվի:

Գայլը սողնակը քաշում է, դուռն անմիջապես բացվում է: Նա զգույշ ներս է մտնում, հարձակվում տատիկի վրա ու կուլ տալիս նրան: Հետո հագնում է տատիկի հագուստը, գլխին դնում նրա գլխարկը ու պառկում անկողնում:

p08

Շուտով տեղ է հասնում նաև Կարմիր գլխարկը: Նա թակում է դուռը, և Գայլը, ձայնը տատիկի ձայնին նմանեցնելով, ասում է.
– Ո՞վ է:
– Ես եմ` Կարմիր գլխարկը, – ասում է Կարմիր գլխարկը: -Քեզ համար կարկանդակ ու կարագով լի կճուճիկ եմ բերել:

Կարմիր գլխարկը ներս է մտնում ու նստում անկողնու կողքին: Գայլը գլխարկը քաշում է աչքերին ու մտնում վերմակի տակ:

– Վա´յ, տատիկ ջան, ինչու՞ են ականջներդ այդքան մեծ, – հարցնում է Կարմիր գլխարկը:
-Որ քեզ լա՜վ լսեմ, – ասում է Գայլը:
– Տատիկ, իսկ ինչու դու այդքան ­մեծ աչքեր ունես:
– Որ քեզ լա՜վ տեսնեմ, – պատասխանում է Գայլը:
– Վա´յ, տատիկ ջան, իսկ բերանդ ինչու է այդքան մեծ:
– Որ քեզ հեշտ կուլ տամ, -ասում է Գայլն ու անկողնուց դուրս պրծնելով՝ հարձակվում Կարմիր գլխարկի վրա:

Բայց հենց այդ ժամանակ որսորդներ էին անցնում տան մոտով: Եվ աղմուկը լսելով՝ նրանք ներս են մտնում ու սպանում Գայլին: Իսկ տատիկն ու Կարմիր գլխարկը ողջ ու առողջ դուրս են գալիս Գայլի փորից:


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։