ԻՆՉՊԵՍ ՇՈՒՆ ՆԿԱՐԵԼ


5 shares
Ինչպես նկարել շուն

Նկարելն աշխարհի ամենահետաքրքիր զբաղմունքներից է: Ոմանց մոտ դա հրաշալի ստացվում է, ոմանց մոտ էլ ոչ այնքան: Բայց անգամ եթե դու պատկանում ես երկրորդ խմբին, տխրել պետք չէ: Առաջին խմբին պատկանող մարդիկ հաճույքով պատրաստ են կիսվել քեզ հետ խորհուրդներով: Քայ առ քայլ հետևելով նրանց, դու կկարողանաս սովորել նկարել:

Այս անգամ առաջարկում ենք միասին շուն նկարել, այն էլ՝ երկու ցեղատեսակի շուն: Եվ այսպես, մեզ անհրաժեշտ են թուղթ, գունավոր մատիտներ և մի քիչ համբերություն:

Սկսենք առաջին շնիկից: Նախ նկարում ենք գլուխը, քիթը, աչքերը և հոնքերը:

Ինչպես նկարել շունԵրկրորդ քայլով սկսում ենք նկարել ականջները, ապա վիզը և փորիկը:

Հիմա ոտքերը նկարելու ժամանակն է: Նախ նկարեք մեկը, ապա մյուսը: Դիմացի ոտքերը պետք է լինեն նույն չափի, իսկ հետևի ոտքերը մի քիչ ավելի մեծ:

Ետևի ոտքերն էլ նկարելուց հետո արդեն կարող եք ներկել շնիկին: Իսկ որպեսզի նա ավելի ուրախանա, կարող եք նաև վզկապ նվիրել նրան:

Տեսնո՞ւմ ես, ամեն ինչ շատ էլ լավ է ստացվում: Եվ ժամանակն է երկրորդ շնիկին պատկերելու: Ես վստահ եմ քո ուժերին ու գիտեմ, որ նկարի քայլերին հետևելով՝ հրաշալի գլուխ կհանես նաև այս առաջադրանքից:

Ինչպես նկարել շուն

Ահա այսքանը: Իսկ մինչև դու հասցնես վարպետանալ շուն նկարելու գործում, ես քեզ կներկայացնեմ արդեն նոր նկարչական խորհուրդներ…


Like it? Share with your friends!

5 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։