ԱՅՍՕՐ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ «ՈՉ» ԱՍԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է


Մանկական աշխատանք

Աղքատությունն ու մանկական աշխատանքը փոխկապակցված են… Եվ եթե դուք փորձում եք մանկական աշխատանքի միջոցով պայքարել աղքատության դեմ, մի΄ մոռացեք` այդպիսով ձեր առաջ կանգնած կլինեն և΄ աղքատություն, և΄ մանկական աշխատանք …

Advertisements

Գրեյս Էբբոթթ

Այսօր երեխաների աշխատելուն և տանջվելուն «ոչ» ասելու միջազգային օրն է, որը սահմանել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ-ն): Օրացույցում նոր միջազգային օր ավելացնելու գաղափարն առաջացել է մի կոնֆերանսից հետո, որտեղ քննարկվում էին երեխաների ամենադաժան և ծայրահեղ աշխատանքները: Այդ կոնֆերանսը տեղի է ունեցել 1997 թվականին, որից հետո էլ ամեն տարի հունիսի 12-ին նշվում է այս օրը:

Հանրությունն անտարբեր չմնաց, այս ամենը գրավեց նրա ուշադրությունը և շատերը ջանք չխնայեցին վերացնել մանկական աշխատանքը: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը օգնություն ցուցաբերեց դաժան պայմաններում աշխատող շատ ու շատ երեխաների, բայց դեռ այնքա՜ն բան կա անելու…

Վերջին տվյալներով` աշխատող երեխաների թիվը 215 միլիոն է, ընդ որում` նրանցից 115 միլիոնը աշխատում է շատ վտանգավոր պայմաններում:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունն իր առաջ նպատակ է դրել մինչև 2016 թվականը օգնել գոնե վտանգավոր պայմաններում աշխատող երեխաներին, այն 115 միլիոնին

Ահա ևս մեկ առիթ երեխաների հանդեպ ուշադիր լինելու…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։