Եթե քո մկնիկն արդեն պատարստ է, կարող ես նրա համար նաև այսպիսի կատու պատրաստել, չէ՞ որ միայնակ ձանձրալի է: Սկզբունքը նույնն է, ամեն ինչ պատրաստում ենք միայն շրջանակներից: Այս դեպքում էլ հարկավոր են նույն պարագաները՝ գունավոր թղթեր, սոսինձ, կարկին կամ տարվեր չափերի բաժակներ:
Կատվի գույները կարող ես ընտրել քո ցանկությամբ: Իսկ շրջանակների թիվն այս դեպքում տասն է: Մեծից փոքր դրանք ունեն այսպիսի հերթականություն՝ մարմին, գլուխ, հետևի ոտք, պոչ, առջևի թաթիկներ, ականջներ, այտեր: Թղթի վրա գծելուց հետո շրջանակները կտրիր ու ծալիր մեջտեղից: Իսկ հիմա սոսնձիր շրջանակներն այնպես ինչպես պատկերված է նկարում: Ֆլոմաստերով էլ նկարիր նաև քիթ, աչքեր և բերան: