ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ


Երաժշտության օրը

Ուռռռա՜… էլի մի ուրախ ու երաժշտական տոն: Այսօր Ֆրանսիայում նշվում է երաժշտության տոնը: Այս տոնը ծնվել է 1982 թ.-ին՝ շնորհիվ Ֆրանսիայի նախարար Ժակ Լանգրոյի: Այն անցկացվում է ամռան ամենաերկար օրը՝ հունիսի 21-ին: Այսօր երաժշտությունը հնչում է ամենուր՝ համերգասրահներում, այգիներում, փողոցներում: Ֆրանսիայում երաժշտասեր մարդիկ դուրս են գալիս փողոց ու սկսում նվագել, երգել… Երեկոյան ժամերին էլ շքերթ է լինում:

Արդեն չորրորդ տարին է, ինչ երաժշտության տոնը նշվում է նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Այսօր տեղի են ունենալու բազմաթիվ միջոցառումներ, համերգներ: Շտապիր ներկա գտնվել դրանց ու վայելիր օրն իր բոլոր հետաքրքրություններով: Մաղթում եմ քեզ երաժշտությամբ լեցուն ու հաճելի ժամանց:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։