Բուտերբրոդ «Կատու»
Անհրաժեշտ է՝ հաց, պանիր, երշիկ, կանաչ սոխ, ձիթապտղի հատիկներ` ցանկալի է կանաչ և անկորիզ, ատամի փայտիկ: Պատրաստելն ավելի քան հեշտ է. հացի վերևի հատվածը մի փոքր պետք է առաջ բերել և վրան ատամի փայտիկի օգնությամբ ամրացնել երկու պանիր` կատվի ականջների փոխարեն, մեկ շերտ երշիկ, երշիկի վրա` ձիթապտղի կտրված հատկիներ` աչքերի փոխարեն:
Հիմա անցնենք հացի ներքևի հատվածին, որի վրա էլ, իր հերթին, պետք է դնել պանրի մեկ, երշիկի երկուական մեծ ու փոքր շերտեր: Կանաչ սոխը պետք է կտրել` պատրաստելով կատվի բեղիկները: Ունքերի փոխարեն էլ կարող է ծառայել սամիթը: Կատվիկը պատրաստ է, հանգիստ խղճով կարող ենք անցնել մկնիկին:
Բուտերբրոդ «Մուկ»
Անհրաժեշտ է հաց, որը կարող է լինել և΄ սև, և΄ սպիտակ, պանիր, եգիպտացորենի և ոլոռի երկուական հատիկ, երկու շերտ բժշկական և մեկ շերտ սալյամի տեսակի երշիկ, սև ձիթապտղի մեկ հատիկ ու մի փոքր սամիթ:
Անցնենք գործի: Նախորդի պես հացի վերին հատվածը պետք է մի փոքր առաջ բերենք: Ներքևի հատվածում դնենք մեկ շերտ պանիր և սալյամի տեսակի երշիկը: Վրան փայտիկի օգնությամբ ամրացնենք մի փոքր կորացված բժշկական երշիկի մի շերտը: Հաջորդ շերտը պետք է բաժանենք երեք մասի` երկուսը ամրացնենք աչքերի հատվածում, մյուսը`ճակատի: Իսկ պանրին պետք է տանք ականջների տեսք և ամրացնենք հացի ամենավերևում: Եգիպտացորենի հատիկները կծառայեն որպես ատամներ, ոլոռի հատիկները` որպես աչուկներ, իսկ սամիթը մազերի դեր կկատարի: Ահա այս մեկը ևս պատրաստ է:
Այսպիսի բուտերբրոդներ պատրաստելիս միշտ տրամադրությունդ բարձրանում է ու նոր մտքեր են ի հայտ գալիս: Եվ հենց նոր մտածեցի, որ այս համեղ բուտերբրոդները կարող ենք անվանել մեր մոծհերոսների` Թոմ ու Ջերրի պատվին, համաձայն ես, չէ՞: Օյ, քիչ էր մնում մառանայի` բարի ախորժա՜կ…
Անի Ավագյան