ԱՏԱՄՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՈՉԿՈ ՈԶՆԻՆ


Ինչպես խնամել ատամները

Կարո՞ղ ես՝ ասել ինչու է իմ տրամադրությունը միշտ բարձր: Դե, իհարկե, որովհետև ես քեզ նման խելացի ընկեր ունեմ, ով իմ տված հարցերին միշտ ճիշտ է պատասխանում: Իսկ իմ տրամադրությունը հատկապես բարձրանում է, երբ ես հնարավորություն եմ ունենում քեզ հետ շփվել: Էնպես որ հիմա ես շա՜տ, շա՜տ բարձր տրամադրություն ունեմ: Հիշու՞մ ես չէ, որ մեր հարաբերությունները ‹‹ոզնիական են››, այսինքն մենք  գաղտնիքներ չունենք: Ես քեզ ներկայացրի օճառի մասին իմ բացահայտումները և մինչև դու կարդում էիր, ես այս ու այն կողմ ընկած՝ ատամների խնամքն էի ուսումնասիրում: Այնքա՜ն բան իմացա, չես էլ կարող պատկերացնել: Բայց արդեն ժամանակն է, որ պատկերացնես…

Ատամների խնամքը սկսվում է նրանց մասին շատ բան իմանալուց: Հաստատ բոլորս էլ գիտենք, որ ատամները 32-ն են: Այո՛, բայց դրանք միայն մեծահասակների մոտ: Իմ ճանաչած բոլոր փոքրիկների ատամներն ընդամենը 20-ն են, դրանք կաթնատամներն են, որոնք կամաց-կամաց կթափվեն: Ոչ, ոչ, պետք չէ տխրել, դու հաստատ առանց ատամների չես մնալու. դրանց փոխարեն ավելի նոր, գեղեցիկ և ամուր ատամներ են աճելու՝ 12-ը կտրիչներ, 12-ը սեղանատամներ, 4-ը ժանիքներ, իսկ հետո, շա՜տ հետո կաճեն նաև իմաստության 4 ատամները: Ահա այսպիսին են ձեր ատամները: Բայց նրանք մի քմահաճույք ունեն. շատ են սիրում լվացվել: Ատամները պետք է լվանալ օրական գոնե երկու անգամ՝ առավոտյան և գիշերը: Բայց լվանալ պետք է շատ մանրակրկիտ, մոտավորապես 2-3 րոպե պետք է մածուկի և խոզանակի օգնությամբ մերսես ատամներդ, լնդերդ և հետո նաև լեզուդ:

Իսկ հիմա կպատմեմ, թե երբ և ինչպես են առաջացել ատամի մածուկը և խոզանակը: Պարզվում է, որ մարդիկ միշտ են հետևել բերանի խոռոչի հիգիենային: Այդ մասին կան մի շարք փաստեր: Ասում են, որ առաջին ատամի մածուկը ստեղծվել է մ.թ.ա 5-րդ դարում, հին եգիպատցիների կողմից: Իհարկե, դա մածուկի մասին մեր պատկերացումների հետ այնքան էլ չի համընկնում: Այն կազմված է եղել շատ տհաճ բաղադրիչներից: Անգամ չեմ էլ ցանկանում պատկերացնել, թե ինչ համ է ունեցել: Բայց չէ՞ որ դա ատամի մածուկի պատմության միայն սկիզբն է: Հետո այն , ճիշտ է շատ դանդաղ ընթացքով, բայց սկսել է զարգացում ապրել և 1870-ական թվականներին արդեն հայտնի էին ատամի մածուկի մի քանի ընկերություններ: Չնայած այդ ժամանակ էլ ամեն ինչ հեշտ չէր: Ատամի մածուկները լցվում էին ամենասովորական տարաների մեջ: Միայն 1890 թվականին մարդիկ գլխի ընկան ատամի մածուկը լցնել խողովականման այնպիսի տուփերի մեջ, ինչպիսին հիմա է, չէ՞ որ այդպես ավելի հիգիենիկ է:

Անկեղծ ասած, մենք՝ ոզնիներս ավելի շուտ էինք գլխի ընկել, պարզապես այդ ժամանակ դեռ մարդկանց հետ ընկերություն չէինք անում: Ես, օրինակ, շատ ատամի մածուկներ փորձեցի, բայց այդպես էլ չգտա այն, ինչ ինձ պետք է: Եվ կրկին որոշեցի ամեն ինչ ինքնուրույն անել: Bochko_DetskiPasti-1

Արդյունքում ստեղծվեց մասուրի էքստրակտով ատամի մածուկ, որովհետև մասուրի պտուղները վիտամինների ու օգտակար նյութերի իսկական շտեմարան են: Ամենակարևորը այս մածուկը շատ համեղ է և բացի այդ այն միշտ հաղթում է մանրէներին, կարմրելու չափ հաճոյախոսություններ անում լնդերին, ամրացնում  ատամները՝ ազատելով նրանց չար ատամնափառից: Իսկ եթե պատահաբար (բայց ես հո գիտեմ, որ դա պատահաբար չի) կուլ տաս այս համեղ մածուկը, այն քեզ ոչ մի դեպքում վնաս չի տա: Ես նախ ստեղծեցի կապույտ մածուկը, բայց հետո հիշեցի որ աղջիկները սիրում են տարբերվել, և  նրանց չնեղացնելով էլ՝ ստեղծեցի նույն օգտակար բաղադրիչներով վարդագույն մածուկը:

Իսկ թե հին ժամանակներում ինչո՞վ էին մարդիկ ատամի մածուկը  քսում ատամներին, պարզ չէ… Գուցե մատներո՞վ: Որովհետև ատամի խոզանակն ավելի ուշ է հայտնագործվել և այն ընդամենը 250 տարեկան է (այո՛, ընդամենը…դե դա իմ հաշվարկներով հավասար է մարդկային 20 տարվան): Ատամի խոզանակը մեծ հաշվով զարգացում էլ չի ապրել, որովհետև ես դեռ չեմ հասցրել խառնվել այդ գործին… Դե լավ, իրականում ես այդքա՜ն էլ գլուխգովան չեմ, պարզապես ճշմարտախոս եմ…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։