ՓՈՔՐԻԿԸ ՋՐԱՐՋԸ ԿԱՄ ОТ УЛЫБКИ…


«От улыбки станет всем светлей, от улыбки в небе радуга проснется…»: Այս երգը բոլորս գիտենք և համոզված եմ, չափազանց շատ ենք սիրում: Այն հասցրել է պտտվել ողջ աշխարհում ու ժպիտ բաժանել բոլոր-բոլոր երեխաներին և մեծահասակներին: Միայն թե մեզնից շատերը գուցեև չգիտեն կամ էլ մոռացել են, թե ինչպես է հայտնվել այս երգը:

Եվ ուրեմն, 1974թ. Խորհրդային Միությունում նկարահանվեց հերթական բարի մուլտֆիլմը: Այն պատմում էր փոքրիկ ջրարջի մասին, ով չափազանց շատ էր ուզում մեծանալ և ինքնուրույն լինել: Փոքրիկի ծննդյան օրը մայրիկը նրան հանձնարարություն է տալիս` միայնակ գնալ լճակի մոտ և քաղցր բույսեր հավաքել: Քաջ ջրարջուկը շտապ վազում է լճակի մոտ, սակայն ճանապարհին հանդիպում է կապիկին, որ զգուշացնում է նրան՝ լճակի հատակին սարսափելի արարած է նստած: Իսկ թե ինչպես է համարձակ փոքրիկը հաղթում այդ «սարսափելի մեկին», կիմանաք՝ դիտելով այս հրաշալի մուլտֆիլմը…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։