ԱՄԱՆՈՐՅԱ ԾՐԱՐՆԵՐ


Ամանորյա շա՜տ բարձր տրամադրությունը շարունակվում է: Մենք մեր ձեռքերով արդեն պատրաստեցինք բացիկներ, միայն թե մոռացանք շատ կարևոր մի բանի՝ ծրարի մասին: Իսկ մեր գեղեցիկ բացիկները պետք է դրվեն միայն ու միայն գեղեցիկ և էլի ամանորյա ծրարների մեջ: Պատրաստ ես չէ՞, չէ՞, դե լավ կատակելու ժամանակը չէ, շտապի՜ր…

Նախ պետք է իմանանք, թե ինչպես պատրաստել ծրար և հետո միայն նրան ամանորյա շունչ հաղորդենք:

Ահա և ծրար պատրաստելու շա՜տ, շա՜տ հեշտ մի տարբերակ: Վերցրու շագանակագույն թուղթ և, ինչպես նկարում է պատկերված, կտրիր դրա ծայրերից 72 մմ-ի չափով: Հետո ստացված քառանկյան նախ երկու՝ աջ ու ձախ կողմերը բեր, միացրու իրար, ապա նաև ներքևի հատվածը: Այս ամենը սոսնձիր և ասա ի՞նչ ստացվեց: Դե իհարկե, գեղեցիկ ծրար: Հենց նույն կերպ պատրաստիր նաև սև թղթից:

Մենք ունենք արդեն գեղեցիկ ծրարներ, իսկ ու՞ր մնաց ամանորյա տրամադրությունը: Նա մեզ հետ է՝ այստեղ… Ուրեմն ինչպե՞ս այս ծրարները դարձնել տոնական: Մենք ընդամենը նրանց կվերածենք եղջերուների: Թղթերից կպատրաստենք կոտոշներ, աչքեր և իհարկե կարմի՜ր  քիթ…

Գեղեցիկ ստացվեցին, չէ՞, բայց տես հա՜ հանկարծ նվերները ժամանակից շուտ չհանձնես, միայն Ամանորի գիշերը…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։