ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ


83 shares

Հայոց լեզուն տունն է հայուն…

Մուշեղ Իշխան

Լեզուն ազգային դրոշն է: Ազգն ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու, ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր ճոխանա, արմատանա հոգու և սրտի մեջ:

Միքայել Նալբանդյան

Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու:

Ավետիք Իսահակյան

Մայրենիզ լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզուները հասկանում, սովորում և հիշում ենք:

Ավետիք Իսահակյան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահակալն քամուց:

Ստեփան Զորյան

Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության:

Պարույր Սևակ

Լեզվի մահն արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը:

Գարեգին Նժդեհ

Մեր մայրենի լեզուն ազգային վարձն է, ազգային պարտեզի վարդն է: Առանց նրա մենք չունենք հրապույր, առանց մայրենի լեզվի մենք համարյա մահացած ենք:

Սիրանուշ

Հայոց այբուբենը մի գլուխգործոց է, որ պահպանվում է մինչև այսօր առանց փոփոխություն կրելու: Այդ լեզվի ճկունությունն ու ճոխությունը ուժ են եղել այդ ժողովրդի համար:

Անտուան Մեյե
Ֆրանսիացի լեզվաբան

Սկսել և շարունակում եմ հայոց լեզվի ուսումնասիրությունը: Սա հարուստ լեզու է, և լիովին փոխհատուցվում են սովորողի չարչարանքները:

Ջորջ Բայրոն
Անգլիացի բանաստեղծ

Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այդ լեզուն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ,  տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը:

Վիկտոր Հյուգո
Ֆրանսիացի գրող

Ես երջանիկ էի հայերեն խոսքի կարկաչյունով և ճարճատյունով: Ես լսում էի օտար խոսքը և հմայվում էի նրանով: իսկապես, կոշտի, շիկացածի և զարմանալիորեն փափուկի, քնքուշի ինչպիսի զուգադրում: Ինչպես կոշտ, այրված հողը և հյութալի պտուղը, որը հասունանում է նրա վրա:

Անդրեյ Բիտով
Ռուս գրող

ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ – ՄԱՍ 1-ԻՆ

ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ – ՄԱՍ 2-ՐԴ

ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ – ՄԱՍ 3-ՐԴ


Like it? Share with your friends!

83 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։