Չես էլ պատկերացնի, թե որքան եմ ուրախանում, երբ հայտնաբերում եմ մի նոր մանկական անկյուն և ծանոթանում եմ այն բարի մարդկանց հետ, ովքեր ստեղծում են այդ ամենը ինձ ու քեզ համար: Ահա թե ինչ բացահայտում արեցի ինձ համար վերջերս: Այդ բացահայտումը կոչվում էր «ՎաՎա» մանկական գեղեցկության սրահ: Եթե դեռ չես հասցրել այնտեղ լինել, ապա շտապեմ պատմել, թե ինչ է սպասվում քեզ «ՎաՎա» մանկական գեղեցկության սրահում:
Եվ այսպես, «ՎաՎան» միակ գեղեցկության սրահն է Երևանում, որը նախատեսված է միայն երեխաների համար: «ՎաՎայի» բարի և շատ պրոֆեսիոնալ վարսահարդարների ձեռքից ոչ ոք հենց այնպես չի կարող «պրծնել»: Այստեղից բոլորը դուրս են գալիս իսկական արքայադուստրերի ու արքայազների տեսքով: Նրանք տեղեկացված են ժամանակակից բոլո՜ր սանրվածքներից և պատրաստ են օգնել ճիշտ կողմնորոշվել սանրվածքի և ոճի ընտրության հարցում:
Եվ մի շա՜տ, շա՜տ կարևոր բան: Առաջին կտրվածքի կապակցությամբ դու կստանաս վկայական` քո առաջին մազիկներով:
Այստեղ վարսահարդարումը նաև զվարճանք է: «ՎաՎան» ավելի ուրախ և հաճելի է դարձնում այդ գործընթացը: Այստեղ քեզ են սպասում «ՎաՎայի» մե՜ծ ակվարիումը՝ գույզգույն ձկնիկներով, մեքենայի տեսքով աթոռը, որի վրա էլ տեղի է ունենում վարսահարդարման «արարողությունը», համակարգչային խաղերը, մուլտերը և ֆիլմերը: Այստեղ կան նաև խաղալու, նկարելու, մանկական գրքերի ու ամսագրերի անկյուններ:
Խոստանում եմ, որ երբեք չես մոռանա քո առաջին այցելությունը «ՎաՎա», և երբ դեռ մազափնջիկներդ երկարած չեն լինի, դու կրկին կշտապես այնտեղ նորից ու նորից գեղեցկանալու և «ՎաՎայի» հետ ուրախ ժամանակ անցկացնելու:
Իսկ որպեսզի չմոլորվես քաղաքում և անմիջապես գտնես «ՎաՎա» գեղեցկության սրաները, ահա քեզ երկու քարտեզ:
Դե ինչ, անհամբեր սպասում եմ քո տպավորություններին, երբ ուրախ ու գեղեցիկ վերադառնաս տուն…