«Էլվինն ու բուրունդուկները» անչա՜փ բարի և թեթև մանկական ֆիլմ է, հենց այն է, ինչ մեզ պետք է տրամադրություն բարձրացնելու և մի լավ ծիծաղելու համար:
Մի պայծառ օր Դեյվ անունով մի երիտասարդ, ում գործերն այդքան էլ հաջող չէին ընթանում, իր տանը գտավ երեք բուրունդուկի: Բայց սա դեռ զարմանալի չէ, զարմանալին այն է, որ նրանք խոսում էին իսկական մարդկանց պես: Եվ հենց այս պահից սկսած Դեյվի կյանքը գլխիվայր շրջվեց, իսկ գործերը սկսեցին հաջող ընթանալ:
Ինչպես արդեն ասացի, բուրունդուկները երեքն են. Էլվինը ամենաակտիվն ու աղմկոտն է, Սայմոնն ամենախելացին ու բարին է, դե իսկ երրորդը Թեոդորն է, որն ամենագրավիչն ու փոքրիկն է, նա սիրում է համեղ ուտել ու անու՜շ քնել:
Իսկ նրանց կարգախոսն է՝ «Իսկական տաղանդի համար չափսերը կարևոր չեն»: Բայց այսքան կարդալու փոխարեն լավ կանես ինքդ դիտես մուլտֆիլմն ու տեսնես, թե երեք բուրունդուկներն ինչ արկածների մեջ են ընկնում: Բարի դիտում…