Շարունակում ենք տոնական տրամադրությունը՝ այս անգամ պատրաստելով ծաղիկներով բացիկ մայրիկների համար:
Հարկավոր են՝
Գունավոր թղթեր
Սոսինձ
Եվ մկրատ
Ինչպե՞ս պատրաստել՝
Առաջին քայլով վերցնում ենք դեղին, կապույտ, կարմիր թղթերը և ստանում փոքրիկ քառակուսիներ, որոնք պետք է ծալենք՝ ստանալով եռանկյունիներ: Իսկ հետո այդ եռանկյան երկու կողմերն էլ դեպի ներս պետք է ծալենք: Սրանք կլինեն մեր ծաղիկների գլխիկները:
Երկրորդ քայլով կպատրաստենք ծաղիկների ցողունները: Վերցնենք կանաչ գույնի թղթերն ու ծալենք ահա այսպես:
Հիմա գլխիկները կսոսնձենք ցողուններին՝ ամբողջացնելով մեր ծաղիկները: Այս գեղեցիկ ծաղիկը կարող ենք տեղադրել բացիկի մեջ, որն այս դեպքում ամենահասարակ կապույտ թուղթն է: Վերցրու թուղթն ու այն հենց մեջտեղից ծալիր: Բացիկի ներքևի հատվածն էլ երկու տեղից կտրիր: Բաց արա բացիկն ու ծաղիկները տեղադրիր մեջը:
Ի դեպ, ծաղիկները կարող ես նաև առանց բացիկի նվիրել կամ էլ սոսնձել բացիկի վրա: Ընտրությունը քոնն է, բայց ոչ մի դեքում չմոռանաս ամենակարևորը՝ քո անկեղծ շնորհավորանքը…
Անի Ավագյան