Սուրբ Զատիկ տոնն արդեն մոտենում է և շուտով մեր ամբողջ օրվա ուտեստը կլինի խաշած ձուն, որն անչա՜փ օգտակար ու համեղ է: Բայց նրանից չձանձրանալու համար մի բան է պետք մտածել…Մտածեցի՜…
Անհրաժեշտ են՝
Խաշած ձու
Թուղթ
Հաստ փայտիկ
Երկու ռետինե մազակալ
Ի՞նչ է պետք անել՝
-Թուղթը ծալել հենց մեջտեղից:
-Խաշած ու կեղևազրկած ձուն դնել թղթի մեջ:
-Փայտիկն էլ ձվի վրա դնել այնպես, որ այն մի քիչ սեղմի ձվիկին:
-Ռետինե մազակալներով երկու կողմից կապել թուղթն ու փայտիկը:
-Ձվիկին ազատել «կապանքներից» ու ձեռքով մի փոքր ուղղել:
Ստացվե՜ց սրտիկ – ձու… Մմմ, այսպես է՛լ ավելի համեղ է…
Անի Ավագյան