Այո՛, այո՛ ճիշտ կարդացիր: Մենք արդեն կամաց-կամաց բացահայտում ենք բոլոր գաղտնիքները: Ուրեմն ժամանակ չկորցնենք ու պատրաստենք Nutella:
Մեզ անհրաժեշտ է՝
- 2 ձու
- 3 բաժակ շաքարավազ
- 2 ճ.գ. կակաո
- 4 ճ.գ. ալյուր
- 1 թ.գ. կարագ
- 2 բաժակ կաթ
- Վանիլին
- Հունական ընկույզ կամ պնդուկ
Ինչպե՞ս պատրաստել՝
-Ձվերն ու շաքարավազը լավ հարել:
-Ավելացնել ալյուրը, կակաոն, մանրացված կամ փոշիացված ընկույզները, կարագն ու վանիլինը: Հարել, շա՜տ լավ հարել:
-Վերջում ավելացնել կաթն ու շարունակել շատ լավ հարել:
-Ստացված զանգվածը խառնելով պետք է նաև եփել թույլ կրակի վրա այնքան ժամանակ, մինչև պնդանա:
Մմմ, բույրն արդեն տարածվել է, կարող ենք ուտել մեր այդքան սիրելի շոկոլադե կրեմը: Բարի ախորժակ, բայց չափը չանցնես, լա՞վ:
Անի Ավագյան