Եվ այսպես, արևի աշխատանքային օրերը սկսված են… Իսկ դա նշանակում է, որ սառը հյութերի ու պաղպաղակների ժամանակն է: Եվ նրանց պետք է դիմավորել, ինչպես որ հարկն է: Սառը հյութերին ու պաղպաղակներին բարի գալուտ մաղթելու շատ լավ տարբերակ են կոկտեյլները: Դե ուրեմն, եկեք միասին պատրաստենք շոկոլադե կոկտեյլ:
Անհրաժեշտ են՝
100 գր շոկոլադ
150 մլ տաք ջուր
600 մլ կաթ
Շոկոլադե և վանիլային պաղպաղակների 4-ական գնդիկ
Ինչպե՞ս պատրաստել՝
-20 գր շոկոլադը պետք է մանրացնել՝ անցկացնելով քերիչով:
-Շոկոլադի մնացած մասը պետք է ձեռքով մանրացնել, վրան լցնել տաք ջուրը և հարել մինչև միասեռ զանգված ստացվի:
-Այդ զանգվածին պետք է ավելացնել կաթն ու շոկոլադե պաղպաղակը:
-Եվ, իհարկե, լցնել մատուցվող բաժակների մեջ:
-Յուրաքանչյուրի վրա դնել վանիլային պաղպաղակ և վրան լցնել քերած շոկոլադ:
Դե ի՞նչ, բարի գալու՜ստ սառը ըմպելիքներ ու պաղպաղակներ…
Անի Ավագյան