Ծննդյան օրը քո նշել ես վառ գույնով օրացույցի վրա,
Տոն է, տոն է, տես դու, բոլորը ժպտում են քեզ,
Մի տարի երազել ես, անհամբեր սպասել դու այս օրվան,
Ահա, մոտ է ժամը, տես, ու բոլորը ժպտում են քեզ այսօր,
Ծնունդդ շնորհավոր, շնորհավոր:
Չտխրեն հիմա փայլող աչքերդ,
Կատարվեն երազանքներդ,
Ուրախ երգեն քո ընկերները՝ ծնունդդ շնորհավոր:
Պարելով ամուր բռնեն ձեռքերդ,
Կվառվեն անթիվ լույսերը, ու
Կերգեն քո ընկերները՝ ծնունդդ շնորհավոր:
Ոչ մի բան քեզ ուրախանալ չի խանգարի,
Ու ծաղիկներ սիրուն՝ միայն քեզ համար,
Բացիկներ՝ վառ ու անհամար:
Թող մի քիչ, օրը թող մի քիչ էլ երկարի,
Նվերների անձրև՝ միայն քեզ համար,
Ու բոլորը երգում են այսօր՝
Ծնունդդ շնորհավոր, շնորհավոր:
Չտխրեն հիմա փայլող աչքերդ,
Կատարվեն երազանքներդ,
Ուրախ երգեն քո ընկերները՝ ծնունդդ շնորհավոր:
Պարելով ամուր բռնեն ձեռքերդ,
Կվառվեն անթիվ լույսերը, ու
Կերգեն քո ընկերները՝ ծնունդդ շնորհավոր:
Դե փչիր մոմերն արագ ու երազանք պահիր,
Հավատա, որ անպայման այն կկատարվի, հիշիր,
Ու միասին, ու միասին ինձ հետ երգիր:
Չտխրեն հիմա փայլող աչքերդ,
Կատարվեն երազանքներդ,
Ուրախ երգեն քո ընկերները՝ ծնունդդ շնորհավոր:
Պարելով ամուր բռնեն ձեռքերդ,
Կվառվեն անթիվ լույսերը, ու
Կերգեն քո ընկերները՝ ծնունդդ շնորհավոր:
Խոսքերի հեղինակներ՝ Իննա Մկրտչյան և Լիդուշիկ
Երաժշտության հեղինակներ՝ Ռիչարդ Մադլենյան և Լիդուշիկ
