Ստվարաթղթե երթևեկություն


Շատ հաճախ, հատկապես արձակուրդային օրերին պատահում է այնպես, որ կարծես ոչինչ չկա զբաղվելու համար: Թվում է, թե բոլոր խաղերը արդեն խաղացել ես, բոլոր մուլտֆիլմերը դիտել և բոլոր գրքերը կարդացել: Բայց, ազնիվ-ազնիվ մոծակի խոսք, աշխարհում դեռ անթիվ-անհամար հետաքրքիր զբաղմունքներ կան, և ես շարունակում եմ բացահայտել դրանք մեկը մյուսի հետևից:

Այս անգամ առաջարկում եմ միասին իսկական ստվարաթղթե երթևեկություն ստեղծել, որի համար մեզ հարկավոր են շատ, շա՜տ ստվարաթղթե տուփեր: Դրանք գտնելը դժվար չէ, իսկ եթե ձեր տանը դրանք այնքան էլ շատ չեն, հրավիրիր ընկերներիդ: Միասին շատ ավելի ուրախ կլինի« և նրանցից յուրաքանչյուրն էլ իր հետ ստվարաթղթե տուփերի իր պաշարը կբերի:

Եվ ուրեմն, սկսենք ավտոմեքենայից:

Ազատություն տուր երևակայությանդ և ստեղծիր քո երազանքների ավտոմեքենան:

ստվարաթղթե երթևեկություն

Հաջորդ քայլը լուսացույցի պատրաստումն է: Չէ՞ որ մենք ուզում ենք շրջել մեր մեքենայով՝ հետևելով երթևեկության բոլոր կանոններին:

Վերցրու կարմիր, դեղին և կանաչ գույների թղթեր և սոսնձիր դրանք սև թղթի վրա այնպես, ինչպես պատկերած է նկարում: Ապա ստացիր գլան, որի վերևում ստվարաթղթե փոքրիկ բռնակ պատրաստիր: Դրա օգնությամբ դու փոխելու ես լուսացույցի լույսերը և ստեղծելու ես կանոնավոր երթևեկություն: Եվ վերջապես պատրաստիր լուսացույցի տուփիկը՝ բոլոր չորս կողմերում անելով համապատասխանաբար երեք շրջանակ: Չմոռանաս սյան մասին, որի վրա էլ հարկավոր է սոսնձել լուսացույցը:

ստվարաթղթե երթևեկություն

Եթե դու ամեն ինչ ճիշտ արեցիր, ապա քո լուսացույցը պետք է ունենա ահա այս տեսքը:

ստվարաթղթե երթևեկություն

Անցնենք առաջ: Քեզ անպայման հարկավոր կլինեն ճանապարհային նշաններ, ինչպիսին սրանք են:

ստվարաթղթե երթևեկություն

Որպեսզի երթևեկես քո հրաշք մեքենայով այնքան, որքան կուզես, քեզ հարկավոր կլինի նույնքան հրաշք գազալցակայան:

ստվարաթղթե երթևեկություն

Այնտեղ հավանաբար ինքնասպասարկում կլինի:

ստվարաթղթե երթևեկություն

Չմոռանաս նաև կտրոնիդ մասին:

ստվարաթղթե երթևեկություն

Դե իսկ երբ մի լավ հոգնես և ցանկանաս կարգի բերել մեքենադ, կարող ես ավտոլվացման կետ ժամանել, որը, իհարկե, նույնպես քո ձեռքավ պատրաստված կլինի:

3DvoGEYsr_8

Այսքանով երթևեկությունը, իհարկե, չի ավարտվում: Ինչեր ասես, որ չես կարող ավելացնել այս զվարճալի խաղում, էլ պետավտոտեսուչներ ու հետիոտների անցումներ, էլ ավտոտնակ ու ավտոկանգառ և այլն, և այլն: Չէ՞ որ այս խաղում ամեն ինչ քո ձեռքում է, միայն չմոռանաս հետևել երթևեկության կանոններին:

Դե ինչ, մաղթում եմ քեզ անփորձանք երթևեկություն և ստվարաթղթե անսպառ զվարճանք:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։