ԵՎԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱՎ


1 share

Երգում է Եվա Աբրահամյանը
Խոսք՝ Էդուարդ Միլիտոնյանի
Երաժշտություն՝ Լիլիթ Համբարձումյանի

Շատ մեծ բան չէ իմ ուզածը,
Նավ է միայն, այն էլ՝ կապույտ,
Որ տատանվի ալիքներին,
Թռչի, հասնի երկինքներին,
Արևի շուրջ, արևի շուրջ,
Առնի պտույտ:

Շատ մեծ բան չէ իմ ուզածը,
Նավ է միայն, այն էլ՝ փոքրիկ,
Որ նավարկի աստղերի մեջ,
Կամ էլ սուզվի անհունի մեջ,
Գտնի մի այլ, գտնի մի այլ,
Ուրիշ երկինք, ուրիշ երկիր:

Շատ մեծ բան չէ իմ ուզածը,
Ախ, մեծ բան չէ իմ ուզածը,
Նավ է հրաշք իմ ուզածը,
Շատ մեծ բան չէ իմ ուզածը:

Շատ մեծ բան չէ իմ ուզածը,
Նավ է միայն, այն էլ՝ թղթե,
Որ երբ ուզեմ, վրան գրեմ,
Առագաստին ծիտ նկարեմ,
Կամ էլ ծաղիկ, կամ էլ շաղիկ,
Կամ էլ եթեր:

Շատ մեծ բան չէ իմ ուզածը,
Նավ է միայն, այն էլ՝ անտես,
Որից ոչ ոք չվախենա,
Որը ոչինչ չկամենա,
Եվ նավարկի, և նավարկի,
Արևի պես, արևի պես:

Շատ մեծ բան չէ իմ ուզածը,
Ախ, մեծ բան չէ իմ ուզածը,
Նավ է հրաշք իմ ուզածը,
Շատ մեծ բան չէ իմ ուզածը:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։