Առջևում հանգստյան օրերն են, և դրանք պարապ անցկացնելու փոխարեն, կարող ենք զբաղվել անչա՜փ հետաքրքիր ստեղծագործական աշխատանքով: Օրինակ՝ կարող ենք պատրաստել գեղեցիկ ու զվարճալի գրչատուփեր սովորական տարաներից, ի՞նչ կասես… Դե որ այդպես է, սկսեցի՜նք…
Ի՞նչ է մեզ անհրաժեշտ՝
— Շամպունի տարա
— Սպիտակ և սև թղթիկներ
— Մկրատ
— Դանակ
— Սոսինձ
— Կպչուն լենտ

Ինչպե՞ս պատրաստել՝
— Դանակի օգնությամբ պետք է կորաձև կտրել շամպունի տարան` այն բաժանելով երկու անհավասար մասերի:
— Տարայի վերին հատվածից պետք է ստանալ երկու փոքրիկ թաթիկներ:
— Հաջորդ քայլով՝ թաթիկները սոսնձել տարայի ներքևի հատվածին:
— Սպիտակ ու սև թղթիկներից պետք է պատրաստել աչուկներ, ատամիկներ ու փորիկ:
— Իսկ հիմա ուշադիր նայի՛ր նկարին և ընտրրելով մի տարբերակ՝ սոսնձիր թղթիկները:
— Քեզ մնաց գրչատուփի մեջ լցնել լի՜քը գունավոր գրիչներ ու կպչուն լենտի օգնությամբ այն ամրացնել պատին:
Իմիջայլոց, այս տուփիկը կարող է ծառայել նաև որպես ատամի խոզանակների ու մածուկների տարա: Այնպես որ այն կարող է բնակվել նաև ձեր լոգարանում…
Անի Ավագյան
