ՊՂՊՋԱԿՆԵՐՈՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ՝ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՆՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ


1 share

Առջևում հրաշալի տոներ են: Նվերներ, շնորհավորանքներ, բացիկնե՜ր… Դե ինչ, սկսենք արագ-արագ պատրաստվել: Քանի դեռ չես հասցրել նվերների մասին մտածել, արի խոսենք փաթեթավորման մասին: Իհարկե, կարող ես վազել մոտակա խանութ և փաթեթավորման թուղթ գնել այնտեղից, բայց կարող ես մի քիչ ավելի ժամանակ հատկացնել փաթեթավորմանը, ինքնուրույն պատրաստել այսպիսի հրաշալի փաթեթավորման թղթիկ և անսահման հաճույք ստանալ քո ստեղծագործ աշխատանքից:

Ահա թե ինչ է անհրաժեշտ դրա համար:

Քայլ 1-ին: Վերցնում ենք մի քանի բաժակ և դրանց մեջ լցնում ենք օճառաջուր:

Քայլ 2-րդ: Ավելացնում ենք օճառաջրի մեջ ակվարելային կամ սննդային ներկեր (այնպիսին, ինչպիսին մայրիկներն օգտագործում են Զատիկի ձու ներկելու համար):

Քայլ 3-րդ: Վերցնում ենք ձողիկն ու փչում ենք օճառաջրի մեջ այնքան, որ ստացվեն որքան հնարավոր է շատ փուչիկներ:

Քայլ 4-րդ: Վերցնում ենք ակվարելային թուղթը և հպում ենք պղպջակներին: Արդյունքում ստացվում են հեքիաթային նախշեր թղթի վրա:

pxpjak (2)

Քայլ 5-րդ: Սպասում ենք, մինչև թուղթը չորանա:

pxpjak (3)

Իսկ հետո արդեն կարող ենք այս հրաշք թղթով փաթեթավորել աշխարհի ամենակարևոր նվերները: Այն հրաշալի կծառայի նաև իբրև բացիկ:

1463506_223188871138570_366843993_n

Օգնություն: Ակվարելային ներկը և թուղթը կարող ես ձեռք բերել ցանկացած գրախանութում:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։