14-ամյա այս տղան, որի անունը Զև է, այսօր համարվում է ամենատաղանդավոր երիտասարդ լուսանկարիչներից մեկը: Զևը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում և մանկուց սիրում է լուսանկարել: Նա ստեղծագործում է ամենատարբեր ժանրերում, բայց ամենից շատ նրան դուր են գալիս ահա այպիսի կախարդական դիմանկարները:
Դիմանկարների այս շարքը նա կոչել է «Փոքրիկ ժողովուրդը»: Այստեղ բոլորը և ամեն ինչ մեծանում ու փոքրանում են այնպես, ինչպես Զևն է ցանկանում: Զևը փոքրացնում է ինքն իրեն և իր բարեկամներն և տեղափոխում կախարդական աշխարհ, որտեղ նրանք խաղաթղթերից աշտարակներ կառուցում, տեղավորվում կաղինի մեջ, ճախրում թռչուննների փետուրներից կախված ու ճամփորդում թղթե նավակով: Նրա երևակայությունը ապշեցնում և հիացնում է անգամ ամենափորձառու լուսանկարիչներին: Իսկ հիմա Զևի հեքիաթային աշխատանքները գնահատելու հերթը քոնն է: