ԼԻԴՈՒՇԻԿ – ԻՄ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ


Երբ մի օր ետ դառնամ տունը իմ հայրերի,
Կսփոփեմ կարոտը իմ սրտի
Իմ մայր Հայաստանի:
Ես երազում եմ հայրենի երկիր վերադառնալ…

Սա քո տունն է,քո փոքրիկ անկյունն է,
Պապիկիդ տնկած ծառի պտուղն է,
Երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր,
Որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր
Իմ փոքրիկ…
Սա քո տունն է,քո փոքրիկ անկյունն է,
Պապիկիդ տնկած ծառի պտուղն է,
Երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր,
Որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ:

Իմ անուշ,իմ քնքուշ կարոտ իմ հայրենիք,
Կդառնամ պահապան քո դաշտերին
Ու իմ Մասիս սարին:
Ես խոստանում եմ հայրենի երկիր վերադառնալ…

Սա քո տունն է,քո փոքրիկ անկյունն է,
Պապիկիդ տնկած ծառի պտուղն է,
Երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր,
Որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր
Իմ փոքրիկ…
Սա քո տունն է,քո փոքրիկ անկյունն է,
Պապիկիդ տնկած ծառի պտուղն է,
Երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր,
Որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ:

Սա իմ տունն է,իմ փոքրիկ անկյունն է,
Պապիկիս տնկած ծառի պտուղն է,
Երբ մեծանամ սրտումս կպահեմ,
Երբ մայրս ինձ ասում էր ու կանչում էր
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։