Uncategorized

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՄԱՍ 3-ՐԴ


44 shares

Ով ոչ մի բան չի հարցնում, նա ոչ մի բան չի սովորի։

Թոմաս Ֆուլլեր

Ուսուցչի խստությունը հոր քնքշանքից լավ է:

Պարսկական ասացվածք

Թող աշակերտը չսովորի գիտությունը, թող նա հորինի այն ինքնուրույն:

Ժան Ժակ Ռուսո

Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցողական առարկան, ամենակենդանի օրինակը աշակերտի համար հենց ինքը ուսուցիչն է:

Ադոլֆ Դիստերվեգ

Գոյություն ունեն միայն երկու տեսակի ուսուցիչներ. նրանք, ովքեր աշակերտներին սոցորեցնում են չափից շատ, և նրանք, ովքեր ոչինչ չեն սովորեցնում:

Սեմուել Բաթլեր

Ուսուցիչը հպվում է հավերժությանը. ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվի նրա ազդեցությունը:

Հենրի Ադամս

Ուսուցիչն այն մարդն է, ով աճեցնում է երկու միտք այնտեղ, որտեղ նախկինում միայն մեկն էր աճում:

Էլբերթ Հաբարդ

Լավ ուսուցիչ գտնելը դժվար է, լավ աշակերտ գտնելը՝ ավելի դժվար:

Սուն Լուտան

Դպրոցի ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները միայն կարող են երազել:

Ուինսթոն Չերչիլ

Լավ ուսուցիչը կարող է սովորեցնել ուրիշներին նույնիսկ այն, ինչ ինքը չի կարող անել:

Տադեուշ Կոտարբինսկի

Որն է լավ և հանճարեղ ուսուցչի տարբերությունն այն է, որ լավ ուսուցիչը զարգացնում է երեխայի ընդունակությունները մինչև դրանց սահմանագիծը, իսկ հանճարեղ ուսուցիչը անմիջապես տեսնում է այդ սահմանագիծը:

Մարիա Կալլաս

Յուրաքանչյուր իսկական ուսուցիչը այդ ես եմ՝ դիմակավորված:

Րիչարդ Բախ

Սովորական ուսուցիչը պատմում է: Լավ ուսուցիչը բացատրում է: Բարձրակարգ ուսուցիչը ցույց է տալիս: Հանճարեղ ուսուցիչը ոգեշնչում է:

Ուիլյամ Ուորդ

Ամբողջ աշխարհը չլուծված առաջադրանք է: Լուծեք այն և հաջողության կհասնեք:

Անատոլի Գին

Տվեք երեխային հետաքրքրասիրություն: Գիտելիքը նա կգտնի ինքը:

Անատոլի Գին

Ուսուցիչը պետք է ունենա առավելագույն հեղինակություն և նվազագույն իշխանություն:

Թոմաս Շաշ

Եթե դասից հետո հետաքրքրող հարցեր չեն առաջանում, ապա իզուր ես դպրոց գնացել:

Իշխան Գևորգյան

Ոչինչ այնքան ավ չեն հիշում աշակերտները, որքան իրենց ուսուցիչների սխալները:

Անտոն Լիգով

Երբ աշակերտը պատրաստ է, ուսուցիչը հեռանում է:

Բժիշկներից և ուսուցիչներից հրաշքներ են սպասում, բայց երբ հրաշքը տեղի է ունենում, ոչ ոք չի զարմանում:

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՄԱՍ 2-ՐԴ


Like it? Share with your friends!

44 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։