Կար-չկար անտառում մի փոքրիկ աղջիկ կար: Նա ապրում էր իր տատիկի և պապիկի հետ: Մի անգամ այս աղջնակը գնում է զբոսնելու անտառում և հավաքելու տարբեր մրգեր և ծաղիկներ:
Շուտով աղջիկը հոգնեցև, չկարողանալով դիմադրել քնելու ցանկությանը, քնեց խոտերի վրա՝ աչքերը հառած երկնքին: Եվ այսպես աղջիկը քնեց: Եվ երբ նա քնեց, երազ տեսավ: Այդ երազը երկար էր և իմաստավոր:
Աղջիկը տեսավ՝ իբրև քայլում էր անտառով, և մի ծերունի մոտեցավ նրանց և փող խնդրեց, բայց աղջիկը չուներ փող աղջիկը փող չուներ, փոխարենը ուներ մեծ սիրտ և իր ամբողջ հավաքած մրգերը նվիրեց ծերունուն ու շարունակեց ճանապարհը: Նա քայլեց, քայլեց և հանդիպեց մի արտասվող աղջկա:
— Ինչո՞ւ ես լաց լինում,- հարցրեց աղջիկը:
— Ես շատ մեծ և գեղեցիկ ծաղկեփունջ հավաքեցի մայրիկիս համար, իսկ մի կին եկավ և վերցրեց այն,- պատասխանեց լաց լինող աղջիկը:
— Ոչինչ, իմը վերցրու քեզ, — հանգստացրեց նրան և, ծաղիկները տալով նրան, շարունակեց ճանապարհը:
Քայլեց, քայլեց, հասավ իր տնակին և տատիկը ուրախ-ուրախ դիմավորեց աղջկան և երբ տեսավ աղջկա ձեռքը ոչինչ չկա, հարցրեց.
— Թոռնիկս, իսկ ո՞ւր են միրգն ու ծաղիկները:
Եվ աղջիկը պատմեց եղելությունը: Տատիկ լսեց այդ ամենը և բարկացավ.
— Օ՜, իմ թոռնիկը որոշեց բարություն անել այն դեպքում, երբ մենք դրա կարիքը ունենք:
Եվ այս ասելով՝ մեր հեքիաթի հերոսին՝ Անիին, տատիկը տվեց զամբյուղը և ուղարկեց անտառ՝ հաշվի չառնելով, որ արդեն մութ էր:
Անին քայլում էր անտառով և անտառի տնակում հանկարծ տեսավ այն աղջկան և այն ծերունուն, ում նա տեսել էր կեսօրին: Նա տեսավ,որ պապը փայտ էր կոտրատում, իսկ այն աղջիկը վառարանի մոտ նստած տաքանում էր: Այդ պահին հայտնվեց այդ աղջկա մայրը և հարցրեց Անիին:
— Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում
— Ես այս անտառում եմ ապրում և ոչինչ չեմ ուզում Ձեզանից, ես հիմա կհեռանամ, — պատասխանեց Անին:
Նա լուռ հավաքեց իր միրգն ու ծաղիկները և գնաց տուն ու տեսավ…
Մեկ էլ այս պահին Անիի պապը նրան արթնացեց և ասաց.
— Աղջիկս, շուտ արի տուն, մութը շուտով կընկնի:
— Լավ պապիկ, ես մի քիչ հետո կգամ,- պատասխանեց Անին:
Մինչև հասկացավ, որ այդ ամնեը երազ էր, երկար ժամանակ անցավ: Տուն վերադառնալու ճանապարհին Անին հանդիպեց այն նույն ծերունուն, որին տեսել էր երազում: Ամեն ինչ կրկնվեց ճիշտ այնպես, ինչպես երազում էր եղել: Պապիկից հետո նա հանդիպեց լաց լինող աղջկան, իսկ այնուհետև տատիկը բարկացավ Անիի վրա և կրկին ուղարկեց անտառ:
Տուն վերադառնալով՝ Անին այն դատարկ գտավ, իսկ դուռը՝ փակ: Նա հիշեց ծերունու և աղջկա տան մասին և շտապեց այնտեղ: Անին խնդրեց նրանց մինչև առավոտ թույլ տալ իրեն մնալ իրենց տանը: Պապիկը, աղջիկն ու նրա մայրը, հաշվի առնելով Անիի բարությունը, համաձայնվեցին:
Առավոտյան լաց լինող այն աղջիկը, նույն ինքը՝ Լիլիթը, Անիի աչքերը փակեց և ասաց.
-Սպասիր, մինչև տեղ հասնենք ու կբացեմ աչքերդ, լա՞վ:
— Իսկ ո՞ւր ենք գնում,- զարմացած հարցրեց Անին
— Արի, կտեսնես, — պատասխանեց Լիլիթը:
Եվ երբ հասան տեղ Լիլիթը բացեց Անիի աչքերը և ի՜նչ. մի մեծ դղյակ էր նրանց առջև:
Անին ապշած էր այդ գեղեցկությունից և հարցրեց.
— Սա ո՞ւմ դղյակն է:
— Արդեն քոնը, տատիկինդ և պապիկինդ: Դու իմ պապիկին տվեցիր քո հավաքած բոլոր մրգերը, և ինձ քո ծաղկեփունջը: Դու բարի գտնվեցիր և տվեցիր մեզ այն ամենը, ինչ ունեիր:
— Իսկ ինչո՞ւ էիք ինձ փորձում, — հարցրեց Անին:
— Քանի որ քո աչքերում ես նկատեցի այն բարությունը, որ ոչ ոք չունի: Եվ ցանկացա վարձատրել քեզ քո բարության համար ըստ արժանվույն:
Այս ամենից հետո Անին իր տատիկի ու պապիկի և իր նոր բարեկամների հետ ապրեցին երջանիկ:
Եղեք բարի: Սիրեք միմյանց և կսիրվեք:
Գալուստ Զաքարյանը 11 տարեկան է: Սովորում է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցում՝ 6-րդ դասարանում: Նվագում է թավջութակ և սիրում է իր մտքերն արտահայտել թղթի վրա:

Գալուստ Զաքարյանը 11 տարեկան է: Սովորում է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցում՝ 6-րդ դասարանում: Նվագում է թավջութակ և սիրում է իր մտքերն արտահայտել թղթի վրա: