Այս հրաշք աղանդերը պատրաստելն այնքան էլ դժվար գործ չէ: Պետք է միայն մայրիկին խնդրել, որ ամանորյա պատրաստությունների շրջանում մի փոքր ժամանակ հատկացնի և օգնի քեզ: Վստահ եմ, որ հրաշալի ժամանակ կանցկացնեք միասին:
Վերևում տեղադրված տեսանյությում կարող ես տեսնել պատրաստման ամբողջ ընթացքը:
Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
Առաջին հերթին անհրաժեշտ է շոկոլադ և սննդային գունավորիչ: Այս դեպքում՝ կանաչ:
Այն փոքրիկ աստղերը, որ դրվելու են տոնածառի գագաթին, կարելի է պատրաստի ձեռք բերել քաղցրավենիքի խանութներից:
Ամենից շատ ձեզ պետք կգան ատամի փայտիկներ, նրանցով շատ հարմար կլինի բռնել ելակները և շոկոլադով պատել: Այդպես դուք չեք կեղտոտի ձեր ձեռքերը:
Տոնածառը կարող եք զարդարել սերուցքի կաթիլներով, շաքարի փոշով կամ մանրիկ կոնֆետներով:
Որպես տոնածառների պատվանդան ձեզ կարող են օգնության հասնել շրջանաձև թխվածքաբլիթները: Դուք կարող եք ավելացնել սերուցք թխվածքաբլիթի վրա և տոնածառը դնել վրան կամ պարզապես կիսել թխվածքաբլիթը և դնել տոնածառն այն միջուկի վրա, որը քսված է երկու շերտերի արանքում:
Եվ վերջին խորհուրդը: Քանի որ ելակը շուտ փշացող մթերք է, լավ կանեք այս հրաշք տոնածառերն ուտեք 1 օրվա ընթացքում: Այս մի խորհրդին հետևելը այնքան էլ դժվար չէ, այնպես չէ՞: