Ոչ գրտնակը,ոչ դանակը,
Նա է միայն խորը լինում,
Ոչ գդալը, ոչ բաժակը,
Նա է միայն թռչող լինում:
Ծննդյան օրը պարտադիր,
Խնջույքի վերջում սեղանին դիր,
Անպայման մի մեծ երազանք պահիր,
Ինչքան ուժ ունես` մոմերը փչիր:
Մայրիկն այնտեղ շատ է լինում
Եփում, թափում կամ լվանում,
Ամեն մի տան սիրված անկյուն,
Ուտելիքով համեղ լեցուն:
Մի քանի կոճակ թե սեղմես
Ու ականջիդ մոտ պահես
Առաջին բառը «ալո» կասես,
Ու ընկերոջդ ձայնը կլսես:
Կարմիր, կլոր ու հյութեղ,
Բանջարեղեն շատ համեղ,
Թե մաքրես ու տրորես,
Տոմատի հյութ այն կդարձնես:
Մեզ մաքրում է ու լվանում,
Հեռացնում է մանրէներին,
Թե հայտնվի ոտքերի տակ,
Կհայտվենք մենք հատակին:
Ով է տեսել չորքոտանի,
Որ ոչ շնչի, ոչ էլ քայլի,
Ով որոշի վրան նստի,
Թող զգուշանա` չկոտրվի:
1-ափսե, 2-տորթ, 3 խոհանոց, 4-հեռախոս, 5-լոլիկ, 6-օճառ, 7- աթոռ
Հանելուկներ Էջը վարում է Մարիաննա Ասրյանը