51 shares

Երազո՞ւմ եք, որ ձեր երեխաները կլանված և ինքնուրույն զբաղվեն գրքով: Արդի լուծումների ու ստեղծագործ մոտեցման դեպքում դա ավելի քան հնարավոր է: Պատկերացրեք ինտերակտիվ ու նկարազարդ գիրք, որը կխոսի ձեր փոքրիկի հետ 700 ձայնով: Արդիբուք նորարարական նախագիծն այդ հրաշալի գաղափարն իրականություն է դարձրել՝ ստեղծելով պատկերազարդ և ուսուցողական աուդիոգիրք 3-8 տարեկան երեխաների համար:

Շնորհիվ արդի տեխնոլոգիաների, Արդիբուքի գրիչը՝ Արդիփենը, ճանաչում է գրքում պատկերված նկարները և խոսում նրանց փոխարեն: Ի դեպ, խոսում է հայտնի ու սիրված հայ դերասանների՝ Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի ձայներով:

Արդիբուքը հնարավորություն է տալիս երեխաներին ինքնուրույն զբաղվել գրքով, եթե նույնիսկ նրանք դեռ չգիտեն կարդալ: Գրքում պարունակվող ինֆորմացիան երեխաներին մատուցվում է պարզ և հասկանալի տեքստերով, ինչի շնորհիվ փոքրիկները կարող են երկար ժամանակ անցկացնել այս գրքի հետ՝ առանց ծնողների միջամտության:

Արդիբուքի ընթերցանությունը հնարավոր է դառնում խելացի գրիչի՝ Արդիփենի շնորհիվ, որը միաժամանակ և հիշողության կրիչ է, և նվագարկիչ:  Ընդամենը մեկ անգամ ձեռք բերելով Արդիփեն, կարելի է օգտվել բոլոր Արդիբուքերից: Այս պահին պատրաստ է երկու Արդիբուք՝ «Զբոսանք կենդանաբանական այգում» և «Երևանում տոն է» գրքերը:

«Զբոսանք կենդանաբանական այգում» գրքի հետ երեխաները կզբոսնեն Կենդանաբանական այգում, կծանոթանան այգու կյանքին, կճանաչեն կենդանիներին, կսովորեն հետաքրքիր փաստեր նրանց մասին և կմասնակցեն տոնական համերգի:

«Երևանում տոն է» գիրքը պատկերազարդ ուղեցույց է փոքրիկների համար: Այս գրքով նրանք կզբոսնեն Երևանում, կսովորեն հետաքրքիր փաստեր տեսարժան վայրերի մասին ու կմասնակցեն մեծ տոնակատարության:

Արդիբուք հավաքածուները կարող եք ձեռք բերել հարմարավետ և գեղեցիկ տուփերով, որոնք շատ հարմար են գիրքը նվիրելու կամ պահելու համար: Ի դեպ, դրանք պատրաստված են բացառապես էկո-նյութերից:

Արդիբուքի տաղավար տեղակայված է«Երևան» մոլում: Կարելի է պատվիրել նաև գրքի կայքում՝ ardibook.am:


Like it? Share with your friends!

51 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։