ԱՈՒԴԻՈՀԵՔԻԱԹ. ԱՆԱԳԵ ՏՈԿՈՒՆ ԶԻՆՎՈՐԻԿԸ


3 shares

«Անագե տոկուն զինվորիկը» դանիացի հանրահայտ գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթն է։ Առաջին անգամ հրատարակվել է 1838 թվականին: Արդեն 200-ամյա այս հեքիաթը առ այսօր երեխաների ամենասիրելի հեքիաթներից մեկն է:

Advertisements

Մի տղայի ծննդյան օրը նվիրում են անագե 25 զինվորիկներ, որոնցից մեկը մի ոտք ուներ․ ամենավերջում նրան էին ձուլել, երկրորդ ոտքի համար անագը չէր բավականացրել։ Պարզվում է, որ երբ գալիս է գիշերը, բոլոր խաղալիքները կենդանանում են և սկսում ապրել իրենց կյանքով։

Այդ գիշեր զինվորիկը սիրահարվում է գեղեցկուհի պարուհուն։ Բայց ծխախոտատուփից դուրս եկած դևին Անագե զինվորիկի սիրահարված հայացքը դուր չի գալիս և նա սկսում է սպառնալ նրան հաշվեհարդարով: Թե ինչ է լինում հետո, կիմանաք՝ այս հրաշալի աուդիոհեքիաթը լսելով:

Անչափ գրավիչ հնչյունային և ձայնային ձևավորմամբ աուդիոհեքիաթը ձայնագրվել և ձևավորվել է Վահան Նահապետյանի կողմից՝ Խոսող գրքեր նախագծի շրջանակներում: Հեքիաթը կարդում է Գագիկ Ռոստոմյանը:


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։