Յանուշ Կորչակը հայտնի լեհ մանկավարժ է, բժիշկ, գրող և հասարակական գործիչ: Նա երեք անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկել իր կյանքը: Առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ Յանուշը որոշեց չարտագաղթել Պաղեստին՝ Լեհաստանի օկուպացիայից անմիջապես առաջ: Նա այդպես արեց, որովհետև չէր ուզում իր «Որբերի տունը» թողնել բախտի քմահաճույքին:
Երկրորդ անգամ նա հրաժարվեց կյանքի ուղեգրից, երբ չուզեցավ փախչել վարշավյան Գետտոյից: Երրորդ անգամը արդեն Երկրորդ աշխարհամարտի վերջում էր, երբ նացիստները որոշեցին սպանել «Որբերի տան» բոլոր բնակիչներին: Երբ որբերին ու որբանոցի անձնակազմին գնացք էին նստացնում, որը պետք է տեղափոխեր նրանց մահվան ճամբար, Յանուշին մոտեցավ մի սպա, ով ճանաչել էր մեծ մանկավարժին ու ասաց.
– Այդ դո՞ւք եք գրել «Մատիուշ արքան»: Ես կարդացել եմ ձեր գիրքը երեխա ժամանակ, և այն իմ դուրը շատ էր եկել: Դուք ազատ եք:
– Իսկ երեխանե՞րը:
– Երեխաները կշարունակեն ճանապարհը, բայց դուք կարող եք լքել վագոնը:
– Սխալվում եք, չեմ կարող, ոչ բոլոր մարդիկ են սրիկա:
Յանուշ Կորչակը զոհվեց Տրեբլինկայի գազային խցիկներում 200 երեխայի հետ ու իր կենդանի հիշատակով ապացուցեց, որ մանկավարժը մասնագիտություն չէ, այլ կյանքի իմաստ ու կոչում է:
Սրանք Յանուշ Կորչակի մանկավարժական 10 «պատվիրաններն» են, որոնք հիանալի օգնություն են երեխաների դաստիարակության հարցում մանկավարժների և ծնողների համար:
- Մի՛ ակնկալիր, որ երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին դու ես կամ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:
- Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ դու տվել ես նրան: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է:
- Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:
- Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:
- Մի՛ նվաստացրու:
- Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները հանդիպումներն են երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:
- Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում: Հիշիր, որ երեխայի համար բավարար արված չէ, քանի դեռ ամեն ինչ արված չէ:
- Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա միայն մարմնի և արյան պտուղ չէ: Նա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ ր և զարգացրո՛ ւ ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ոչ թե սեփական երեխան, այլ՝ պահ տրված հոգին:
- Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզենա, որ անեն քո երեխային:
- Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, հասուն: Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է: