Այս տեսանյութերը մեկը մյուսից գեղեցիկ են ու հուզիչ և պատմում են այն մասին, թե որքան առանձնահատուկ է մեր սիրելի մայրիկների դերը մեր կյանքում:
1. ՄԱՅՐԻԿՆԵՐԸ
Մեր մայրիկների համար մենք միշտ էլ երեխա կմնանք: Սա թերևս ամենահուզիչ տեսանյութերից մեկն է, որ երբևէ պատրաստվել է աշխարհում:
2. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՄԱՅՐԻԿ
Մեր ձեռքբերումները միայն մեր անձնականը չեն: Մեր մայրիկները այնքան ջանք են ներդնում այդ գործում, սեր ու հոգատարություն, որպեսզի մենք դառնանք այն, ինչ կանք:
3. ՄՈՐ ՈՒԺԸ
Այս տեսահոլովակը պատրաստվել էր Ռիոյում անցկացվող Օլիմպիական խաղերին ընդառաջ:
4. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Դուք պատրաստ կլինեի՞ք աշխատել 24 ժամ շարունակ, ընդ որում աշխատանքի ընթացքում լինելով ոտքի վրա, անել աշխատանք, որը պահանջում է գիտելիքներ բժշկության, խոհարարության ու ֆինանսների մեջ, չունենալ ընդմիջումներ ճաշի համար, արձակուրդ և աշխատավարձ: Այսպես աշխատում են մեր մայրիկները և դա թերևս աշխարհի ամենաբարդ աշխատանքն է, համաձա՞յն եք:
5. ՀԱՏՈՒԿ ԿԱՊԸ
Pandora ընկերությունը հետաքրքիր փորձ է իրականացրել: Երեխաների աչքերը կապել են և խնդրել շոշափելով գտնել իրենց մայրիկներին: Մայրիկների ու երեխաների միջև կա ինչ-որ առանձնահատուկ կապ, և այս տեսահոլովակը դրա հրաշալի ապացույցն է:
6. ԿԱՐԵՎՈՐ Է ԱՄԵՆ ԿՏՈՐԸ
Մայրիկները մեզ միշտ են օգնում, անգամ եթե մենք հրաժարվում ենք ու ձևացնում, թե նրանց օգնության կարիքը չունենք:
7. ՍԵՐՄԵՐԸ
Երիտասարդ հնդիկ ռեժիսոր Անիշ Չագանտին նկարահանել է այս տեսահոլովակը 10 օրում Google Glass-ի օգնությամբ: Սյուժեն շատ պարզ է՝ անսապասելի հանդիպում մայրիկի հետ, բայց տեսահոլովակը լցված է այնպիսի ջերմությամբ, որ անհնար է դիտել՝ առանց հուզվելու: