21 ՀՐԱՇԱԼԻ ՄԻՏՔ ԵՎ ԱՖՈՐԻԶՄ ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ


221 shares

Յուրաքանչյուրիս համար աշխարհի ամենաթանկ էակը մայրիկն է: Որքան էլ փորձենք մեր սերը նրա հանդեպ արտահայտել բառերով, դրանք բավարար չեն լինի: Եվ միգուցե հայտնի մարդկանց մտքերն ու այս խորիմաստ ասացվածքնե՞րը օգնության հասնեն այդ գործում:

Ձեզ ենք ներկայացնում երկու տասնյակ հրաշալի միտք ու աֆորիզմ մայրիկների մասին:

  • Մայրը ամենանվիրական բանն է ամբողջ աշխարհում: Լինել մայր նշանակում է ներել ու զոհաբերել ինքդ քեզ: /Էրիխ Մարիա Ռեմարկ, գերմացաի գրող/
  • Մոր սիրտը հրաշքների անսպառ աղբյուր է: / Պիեր Ժան Բերանժե, ֆրանսիացի բանաստեղծ/
  • Մայր դառնալո՝վ կինը իրեն հավերժ զրկում է թույլ լինելու իրավունքից: / Դիաս դե Միրուդ /
  • Այն ձեռքը, որն օրորում է օրորոցը, կառավարում է աշխարհը: / Ուիլյամ Ուոլլես, Շոտլանդիայի հերոս /
  • Մայր լինելը օրհնություն է: / Մարիա Շկապսկայա, ռուս գրող/ 
  • Այն մարդը, ով իր մոր սիրելի զավակն է եղել, ամբողջ կյանքի ընթացքում իր հետ տանում է հաղթողի զգացողությունը ու հավատը հաջողության հանդեպ, որոնք էլ շատ հաճախ հանգեցնում են իրական հաջողության: / Զիգմունդ Ֆրոյդ, ավստրիացի հոգեբան /
  • Մոր սիրտն անդունդ է, որի խորության մեջ միշտ կարելի է ներում գտնել: / Օնորե դե Բալզակ, ֆրանսիացի գրող/ 
  • Մայրական սիրտը ավելի հաճախ է բաբախում: / Սերգեյ Ֆեդին, ռուս գրող, մաթեմատիկոս և ֆիզիկոս/ 
  • Հայրը կարող երեխային հանճար մեծացնել, բայց միայն մայրն է ունալ երեխային մեծացնել որպես լավ մարդ, ով ներդաշնակորեն համադրում է հոգևոր ու ֆիզիկական կարողությունները: Ահա թե ինչու այդքան կարևոր է մայրական դաստիարակությունը վաղ տարիքում:  / Մասարու Իբուկա, ճապոնացի ձեռնարկատեր, Sony ընկերության հիմնադիր /
  • Մոր սերը ամենակարող է, եսասիրական և անշահախնդիր միաժամանակ: Այն ոչ մի բանից կախված չէ: / Թեոդոր Դրայզեր, ամերիկացի գրող/
  • Իմ մայրն ամենագեղեցիկ կին էր, ում ես ճանաչել եմ: Այն ամենի համար, ինչ ես կամ, ես պարտական եմ իմ մորը: Իմ կյանքի բոլոր հաջողությունները, բարոյական, մտավոր ու ֆիզիկական ձեռքբերումները իմ մոր շնորհիվ եմ ունեցել: / Ջորջ Վաշինգտոն, ԱՄՆ նախագահ /
  • Շատ կանայք, չգիտես ինչու, կարծում են, որ երեխային լույս աշխարհ բերելը ու մայր լինելը միևնույն բանն է: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ դաշնամուր ունենալը նաև նշանակում է լինել դաշնակահար: / Սեմ Հարրիս, ամերիկացի գրող /
  • Երեխայի դաստիարակությունը հաճելի զբաղմունք ու զվարճանք չէ, այլ աշխատանք, որը մեջ պետք է ներդնել անքուն գիշերների, ծանր ամպրումների ու մտածմունքների մի հսկայական կապիտալ: / Յանուշ Կորչակ, լեհ մանկավարժ /
  • Մայրական սերը այն հարմարավետ բակն է, որտեղ միշտ տաք է ու արևոտ:
  • Դու չես դադարում երեխա լինել, քանի դեռ դու մայր ունես: (Ս. Ջեյեթ )
  • Առաջին նվերը, որը մեզ տալիս են մեր մայրերը, մեր կյանքն է, երկրորդը՝ սերը, երրորդը՝ ըմբռնումը: / Դոննա Բրաուեր, ամերիկացի գրող /
  • Զարմանալի փաստ է, որ հանճարների մեծ մասը ունեցել է հրաշալի մայրեր, և որ նրանք իրենց մայրերից շատ ու շատ ավելին են սովորել, քան հայրերից: / Հենրի Բոկլ, անգլիացի պատմաբան /
  • Մայրը բնության միակ հրաշքն է, որից մեզ բաժանել անկարող է անգամ մահը: /Լեոնիդ Սուխորոկով, ուկրաինացի գրող/
  • Մայրը միշտ պետք է մտածի երկու անգամ. նախ իր երեխայի համար, հետո՝ ինքն իր համար: / Սոֆի Լորեն, դերասանուհի/
  • Աշխարհում կա միայն մեկ ամենալավ երեխա, և նրանից ունեն աշխարհի բոլոր մայրերը: / Չինական ասացվածք /
  • Մայրիկը միակ մարդն է, ով տեսնելով 4 կտոր թխվածք 5 հոգու համար, միշտ կասի, որ երբեք էլ չի սիրել թխվածք ուտել: / Տեննևա Ջորդան /
  • Ոչ մի նվեր մայրիկին չի կարող համարժեք լինել այն նվերին, որը նա տվել է մեզ՝ լույս աշխարհ բերելով: / Անհայտ հեղինակ/

Like it? Share with your friends!

221 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։