Կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզան ըստ որոշ տվյալների ունի հայկական ծագում, ինչի մասին Վազգեն Առաջինն է հայտնել Մայր Թերեզայի հետ հանդիպումից հետո. «1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել էր Հայաստան, հանդիպեց նաև Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին: (իսկական անունը՝ Ագնես Գոնդժա Բոյաջիու):
Մայր Թերեզան դեռ տասնութ տարեկան էր, երբ որոշեց ընդունել կուսակրոնություն և ստացավ Թերեզա անունը: Հետագայում Հնդկաստանում նա հիմնեց գթաստրության խումբ, որի գործունեությունն ուղղված էր դպրոցների, մանկատների, ծանր հիվանդների և աղքատների համար հիվանդանոցների ստեղծմանը: Շուտով խմբի գործունեությունը դուրս եկավ Հնդկաստանի սահմաններից ու տարածվեց ամբողջ աշխարհում: 1979թ.-ին Մայր Թերեզան արժանացավ Նոբելյան մրցանակի «Կարիքավոր մարդկանց օգնելու համար»:
Մայր Թերեզայի խոսքերը առ այսօր բարություն են տարածում աշխահում: Վարակվենք այդ բարությամբ նաև մենք:
- Երբ դուք ձեզ դժբախտ ու լքված եք զգում, փորձեք ինչ-որ բան անել սիրով: Թեկուզ մեկ բառ արտասանեք սիրով, պարզապես սիրով մտածեք ինչ-որ մեկի մասին:
- Բացեք ձեր սիրտը և փորձեք նրանում սեր արթնացնել: Դրա համար հարկավոր է դադարել ուրիշների և ձեր մեջ միայն թերություններ ու սխալներ տեսնել:
- Ոչ մի բանալի չկա երջանկության համար. դուռը միշտ բաց է:
- Ի՞նչ կարող եք անել աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Գնացեք տուն և սիրեք ձեր սեփական ընտանիքը:
- Հեշտ է սիրել նրանց, ովքեր քեզանից հեռու են։ Ավելի դժվար է սիրել նրանց, ովքեր քո կողքին են:
- Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։ Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։
- Թող նա, ով մտնում է ձեր կյանք, ձեզնից հեռանա՝ դառնալով ավելի լավն ու ավելի երջանիկ։
- Երբ դուք քննադատում եք մարդկանց, ձեզ ժամանակ չի մնում նրանց սիրելու համար։
- Սիրեք և ձեր սերը թող նույնքան բնական լինի, որքան շնչառությունը։ Ոչինչ մի պահանջեք, ոչինչ մի անկանալեք։ Եթե ինչ-որ բան ձեզ տրվում է, երախտապարտ եղեք։ Իսկ եթե ոչինչ չի տրվում, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։
- Մինչև ամեն ինչից հրաժարվելը՝ հանուն մեծ սիրո, մտածիր՝ ի՞նչ կմնա քեզ, եթե այդ սերը հրաժարվի քեզանից:
- Եթե դու բարի ես, մարդիկ կմեղադրեն, թե բարության դիմակի տակ հետամուտ ես եղել անձնական շահին: Միևնույն է՝ բարի մնա:
- Լավագույն դեղը սերն ու հոգատարությունն է։
- Պարտադիր չէ մեծ գործեր անել։ Կարելի է անել փոքր, բայց մեծ սիրով լցված գործեր։
- Հիասթափվելով մի մարդուց՝ մի պատժեք մեկ ուրիշին դրա համար: Մի կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու կարողությունը։
- Խրախուսանքի ու քաջալերանքի խոսքերը կարող են շատ կարճ լինել, բայց դրանք ունեն անվերջ արձագանք։
- Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք։
- Ժպտացեք միմյանց, ժպտացեք ձեր կնոջը, ձեր ամուսնուն, ձեր երեխաներին: Կարևոր չէ, թե ում եք դուք ժպտում, կարևորն այն է, որ դա օգնում է ձեզ սիրով լցվել մարդկանց հանդեպ:
- Որքան շատ սեր, իմաստություն, բարություն կա ձեր մեջ, այնքան ավելի շատ եք դուք դրանք նկատում շրջապատող աշխարհում։
- Սեր տարածեք ամենուր, որտեղ էլ որ կգտնվեք, բայց առաջին հերթին ձեր ընտանիքում։
- Ես երբեք չեմ միանա պատերազմի դեմ կազմավորված շարժմանը։ Կանչեք ինձ, եթե լինի շարժում հանուն խաղաղության։
- Ամենամեծ աղքատությունը հոգու աղքատությունն է։
- Մերձավորին սիրել նշանակում է նրան բարին ցանկանալ: Սիրելն արվեստ է, այն մարզում է պահանջում: Լավ բժիշկները, երաժիշտները, նկարիչները, մարզիկները ժամերով մարզվում են, որպեսզի կատարելագործեն իրենց կարողություններն ու ընդունակությունները: Սիրո դեպքում էլ նույնն է: Եթե մենք սիրելու համար ջանքեր չգործադրենք, մենք միայնակ ու դժբախտ կլինենք: