ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ


62 shares

«Բոլորի կյանքում հատուկ պահ է գալիս, երբ կյանքը հնարավորություն է ընձեռում առանձնահատուկ ինչ-որ բան անել, մի բան, որը հատուկ է միայն մեզ, համապատասխան մեր տաղանդին ու կարողություններին: Եվ ինչպիսի ողբերգություն է, երբ այդ պահը գալիս է և անպատրաստ է գտնում մեզ կամ անընդունակ դրանից օգտվելու, այնինչ դա կարող էր կյանքի ամենակարևոր ժամը լինել»:

/ Ուինսթոն Չերչիլ /

Ձեր աշխատանքը ձեզնից չափազանց շատ ժամանակ է տանելու, և միակ միջոցը կյանքից բավարարված լինելու՝ սիրած գործով զբաղվելն է: Դուք պետք է սիրեք ձեր աշխատանքը: Եթե այդպիսի աշխատանք դեռ չեք գտել, շարունակեք որոնումները: Մի հանձնվեք: Երբ գտնեք այն, անմիջապես կհասկանաք, որ դա հենց այն է, ինչ փնտրում էիք: Եվ ինչպես դա լինում է ճիշտ հարաբերությունների պարագայում, ձեր սերն ու կիրքը ձեր աշխատանքի հանդեպ տարիների հետ միայն կմեծանա:

/ Սթիվ Ջոբս /

«Ճակատագիրը սիրում է համարձակներին»:

/ Ջեյմս Ռասել Լոուել /

Միայն մի միջոց կա մեծ աշխատանք կատարելու համար՝ սիրել այն։ Եթե դուք դեռևս դրան չեք եկել, սպասեք։

/ Սթիվ Ջոբս /

Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

«Շատ հաճախ ճանապարհին հանդիպելով ձեր ճակատագրին` դուք ուղղակի ընտրում եք դրանից խուսափելը»։

/ Գոլդի Հոուն /

«Քայլիր երազողների հետ, հավատացողների, համարձակների, ուրախների և ծրագրեր կազմողների հետ, նրանց հետ, ովքեր գործում են, հաջողակների հետ, ում գլուխներն ամպերի մեջ են, իսկ ոտքերը` գետնին: Թույլ տուր` նրանց ոգին բոցավառվի քո մեջ, որպեսզի այս աշխարհն իբրև ավելի լավ վայր թողնես, և ոչ թե այնպիսին, ինչպիսին դու էիր այն գտել»։

/ Ուայլֆերդ Փիթերսոն / 

Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով։

/ Սթիվ Ջոբս /

Գտեք մի բան, որը ձեզ դուր է գալիս, իսկ հետո գտեք մեկին, որը դրա համար ձեզ կվճարի։

/ Կետրին Ուայթհորն/

Ով ոչնչի մասին չի հարցնում, նա ոչինչ չի սովորի:

Աղքատը նա չէ ով ոչինչ չունի ,այն նա ով չի աշխատում

/ Մոնտեսքյո/ 

Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության:

/ Ղազարոս Աղայան /

Աշխատանքը նման է գեղեցիկ կնոջ՝ նա սպասել չի սիրում:

/ Կոլետ /

Ինձ չի ուրախացնում այն փաստը, որ ես լինելու եմ ամենահարուստ մարդը գերեզմանատանը: Մինչդեռ մահանալ՝ մտածելով, որ ես ինչ-որ հրաշալի բան եմ արել, արդեն իսկ երջանկություն է: Մենք ծնվել ենք աշխարհում մեր ներդրումն ունենալու համար: Հակառակ դեպքում, ինչո՞ւ ենք մենք այստեղ: Միայն նա, ով կարծում է, որ ինքը կարող է փոխել աշխարհը, անում է դա:

/ Սթիվ Ջոբս/

Նկարի աղբյուր 


Like it? Share with your friends!

62 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։