ԱՈՒԴԻՈՀԵՔԻԱԹ «ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿ ԱՐՋ ԳՐԵՅԳԻ ՀԵՏ»


71 shares
© Laura Addari

Այս աուդիոհեքիաթ – ճանապարհորդությունը լսելով՝ դուք կծանոթանաք հետաքրքրասեր քույրիկներ Սոնայի ու Մանեի հետ, ովքեր իրենց հայրիկի գրադարանում հայտնաբերում են մի արտասովոր գիրք։ Գիրքը նրանց առաջարկում է ճամփորդել ամբողջ աշխարհում ու միասին բացահայտել բնության գաղտնիքները, ծանոթանալ ամենազարմանալի կենդանիների հետ ու հենց կենդանիներից իմանալ նրանց առանձնահատկությունների մասին։

Նրանց առաջին ճանապարհորդությունը դեպի Արկտիկա է՝ Հյուսիսային բևեռ, որտեղ քուրիկները ծանոթանում են սպիտակ արջ Գրեյգի հետ ու նրա հետ միասին բացահայտում Արկտիկայի զարմանալի աշխարհը։

Այս հրաշալի ռադիոբեմադրությունը առաջին իսկ վայրկյաններից երեխաներին կտեղափոխի աուդիոհեքիաթների կախարդական աշխարհ, որտեղ միմիայն ձայնի ու երաժշտական ձևավորման միջոցով կարելի է քեզ զգալ իրադարձությունների ամենակենտրոնում։

Աուդիոհեքիաթները ոչ միայն հետաքրքիր ժամանց են երեխաների համար, այլև հետաքրքիր տարբերակ երեխաների երևակայությունը զարգացնելու համար։ Իսկ այս հեքիաթների շարքը նաև չափազանց հետաքրքիր գիտական տեղեկություններ է հաղորդում երեխաներին՝ հանրամատչելի տարբերակով։

Աուդիոհեքիաթի բեմադրող ռեժիսորն ու հնչյունային ձևավորողը Վահան Նահապետյանն է։

Դերերը կարդում են՝
Դավիթ Հակոբյանը,
Գայանե Սարգսյանը,
Տաթև Ղազարյանը,
Էլյա Առաքելյանը։

Հաճելի ունկնդրում ձեզ 🙂


Like it? Share with your friends!

71 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։