ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ

1 min


Այս տարի Հայաստանում կայանալիք Մանկական Եվրատեսիլ մրցույթ – փառատոնին Ռուսաստանի ներկայացուցիչը  13-ամյա Եկատերինա Ռյաբովան է: Կատյան երգել սկսել է վաղ տարիքից և հենց ինքն է ծնողներին խնդրել իրեն երաժշտական դպրոց տանել: Էստրադային վոկալով զբաղվել է 8 տարեկանից,իսկ հիմա սովորում է «Սվետաֆոր» մանկական երգի թատրոնում, ինչպես նաև երաժշտական դպրոցում: Մասնակցել է մի շարք մրցույթների և արժանացել մրցանակների:

Կատյան իր երկիրը Մանկական Եվրատեսիլում ներկայացրել է նաև 2009թ.-ին: Այդ տարի մրցույթն անցկացվում էր Կիևում,որտեղ նա «Փոքրիկ իշխան» երգով գրավեց է 2-րդ պատվավոր տեղը: Եվրատեսիլի հաջողությունից հետո Կատյան մասնակցում է Վիտեբսկում կայացած «Սլավյանսկի բազար» մրցույթին, հետագայում նաև Մանկական Նոր Ալիք մրցույթին:

Մանկական Եվրատեսիլ

13-ամյա երգչուհին սիրում է երգել, պարել, դաշնամուր նվագել, համակարգչային խաղեր խաղալ, սեղանի թենիս խաղալ, զբաղվել խոհարարությամբ ու ճանապարհորդել: Իսկ երբ մեծանա, երազում է դառնալ բեմադրիչ – ռեժիսոր և նկարահանել մի ֆիլմ, որտեղ ինքն անպայման պետք է պարի:

2011թ.-ի Մանկական Եվրատեսիլին Կատյա Ռյաբովան հանդես է գալու «Ինչպես Ռոմեոն և Ջուլիետան» երգով: Երաժշտությունը գրել է Տառաս Դեմչուկը, իսկ խոսքերի հեղինակն է` Դեն Խրուշյովը: Վերնագրից էլ պարզ է, որ երգը սիրո մասին է, իսկ երգի իմաստը Կատյան ներկայացնում է հետևյալ կերպ` «Սերը գեղեցիկ զգացմունք է և այն հավերժ է, ինչպես աշխարհը…»:

Պատրաստեց՝ Տիգրանուհի Թասլակյանը


Մոծակ