Մեկը մյուսի հետևից դժվարություններ հաղթահարելը չափազանց հաճելի է: Եվ երբ հաջորդ փորձությունը նախորդից ավելի դժվար է լինում, բայց դու հաղթահարում ես այն, քեզ ավելի ուժեղ ես զգում և նույնիսկ ամենակարող:
Իսկ մենք, ինչպես միշտ, մեր փորձությունները քեզ խաղի տեսքով ենք ներկայացնում: 40 փուլից բաղկացած այս գլուխկոտրուկ խաղը հրաշալի հնարավորություն է ուժերդ ևս մեկ անգամ փորձելու: Հարկավոր է ոչնչացնել կարմիր ու կանաչ պատկերները՝ միացնելով իրար: Ի դեպ, նրանց փայտե հենարանները անհետանում են, երբ նրանց վրա սեղմում ես «մկնիկով»: Եվ, իհարկե, որքան արագ վերջացնես յուրաքանչյուր փուլը, այնքան շատ միավոր կվաստակես: Այնպես որ, առանց հապաղելու անցիր գործի…
Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ: