ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ – ՀԱՅՐԵՆԻՔ


7 shares

Երգում է Ռիտան
Հեղինակներ՝ Սուրեն Մուրադյան և Հռիփսիմե Խրիմյան

հայրենիք

Նկարեցի մի սիրուն տուն,

Իսկ տան առաջ

Այգի պարտեզ,

Բալ ես ուզում, խնձոր թե տանձ

Ինչ միրգ ուզես, քաղեմ տամ քեզ: x2

Ես գունավոր մատիտներով

Գյուղը մեր հին նկարեցի

Ու գեղեցիկ այդ նկարը

Ես հայրենիք անվանեցի:

 

Նկարեցի մի ճանապարհ,

Որ ձգվում էր պապիս տնից

Հասնում մինչև կապույտ Սևան

Ու Երևան է տանում ինձ:

Ես գունավոր մատիտներով

Գյուղը մեր հին նկարեցի

Ու գեղեցիկ այդ նկարը

Ես հայրենի պահպանեցի:

Հասնում մինչև կապույտ Սևան

Ու Երևան է տանում ինձ: x2

 

Ես գունավոր մատիտներով

Գյուղը մեր հին նկարեցի

Ու գեղեցիկ այդ նկարը

Ես հայրենիք անվանեցի:

 

Թղթի վրա քիչ տեղ մնաց,

Արարատն էլ նկարեցի,

Եվ հայրիկը և մայրիկը

Նկարը շատ հավանեցին:


Like it? Share with your friends!

7 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։