ԼԻՏՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ


Այս տարի Մանկական Եվրատեսիլ 2011-ում Լիտվան կներկայացնի տասնամյա Պաուլինա Սկրաբիտեն: Փոքրիկը ծնվել է Պալանգա լիտվական քաղաքում, երգել սկսել է 5 տարեկանից, հիմա էլ հաճախում է վոկալի դասընթացների:

Պաուլինան ասում է, որ սիրում է երգել ամենուրեք` լոգարանում, ննջասենյակում, մեքենայի մեջ… և դա ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ Պաուլինայի ամբողջ ընտանիքն է երգում, իսկ պապիկը նաև նվագում է գրեթե բոլոր երաժշտական գործիքներով:

Պաուլինան երկու անգամ մասնակցել է «Տալենտոս Ռինգաս»  լիտվիական հեռուստաշոուին և անցել եզրափակիչ փուլ: 2010թ.-ին ներկայացել է  «Բալտիկ Տրանզիտ» մրցույթին «Strazdas» և «Song for the father» երգերով, դե իսկ «Կաունաս Տալանտ 2010» մրցույթում էլ զբաղեցրել է առաջին տեղը:

Պաուլինան միշտ հետևել է Մանկական Եվրատեսիլին ու մի օր էլ ցանություն է հայտնել մասնակցել  մրցույթին: Ստանալով մայրիկի համաձայնությունը, նա գրում է մի երգ և այն  ցույց տալիս իր ուսուցչին: Երգի պրոֆեսիոնալ գործիքավորումն անում է պրոդյուսեր Մինդաուգաս Լապինսկիսը:

Մանկական Եվրատեսիլի բեմում Պաուլինայի հետ միասին կլինեն «UPS» խմբի մենակատարներ` Վիկտորիան, Էվելինան և Տիմասը, ինչպես նաև դաշնակահար Արտուրաս Դաունիսը: Պաուլինան շատ հաջողություններ է ունեցել և ըստ նրա` հաջողության հասնելու բաղադրատոմսը հետևյալն է. «Բեմահարթակ դուրս գալուց առաջ պետք է մտածել միայն սեփական երգի մասին»:

[pro-player width=’530′ height=’330′ type=’video’]http://www.youtube.com/watch?v=i9LWXlEeLD4 [/pro-player]

                                                                 Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։