ԵՐԳ – ԽԱՂ ՈՒ ՊԱՐ

1 min



Երգում են Վլադիմիր Արզումանյանը, Ռազմիկն ու իր ընկերները, Լիդուշիկը, Մարիշոկը, Դալիթան, Նինելան և Վահագը:

Երգի հեղինակներ Ավետ Բարսեղյան և Զառա Պետրոսյան:

Մենք գիտենք գաղտնիքը
Լավ տրամադրության,
Ոնց դարձնել պարզ օրը
Օր ուրախության:

Նախ պարզեք ձեռքերը վեր,
Եվ սրտի զարկերը Ձեր
Մեր երգին թող միանան
Ու դեպի վեր սլանան:

Երբ դու ժպտում ես, կյանքը պտտում ես
Դեպի վեր, դեպի սեր, դեպի խաղ ու պար:
Երբ կողքիդ ընկներ են, ու ազնիվ մտքեր են,
Ջերմ լույսով ողողված ես անդադար:

Իմացիր, երբ ժպտում ես, կյանքը պտտում ես
Դեպի վեր, դեպի սեր, դեպի խաղ ու պար:
Երբ կողքիդ ընկներ են, ու ազնիվ մտքեր են,
Ջերմ լույսով ողողված ես անդադար:
Քո կյանքը, քո կյանք խաղ ու պար:

Մենք սիրո արևն ենք մեր ծնողների
Ու գիտենք մեծ ուժը մեր ծիծաղների:
Ուր գնանք, դպրոց թե բակ,
Մեր ուրախ երգերը
Թող հնչեն երկնքի տակ,
Հիշեցնեն մեզ շարունակ…

Երբ դու ժպտում ես, կյանքը պտտում ես
Դեպի վեր, դեպի սեր, դեպի խաղ ու պար:
Երբ կողքիդ ընկներ են, ու ազնիվ մտքեր են,
Ջերմ լույսով ողողված ես անդադար:

Իմացիր, երբ ժպտում ես, կյանքը պտտում ես
Դեպի վեր, դեպի սեր, դեպի խաղ ու պար:
Երբ կողքիդ ընկներ են, ու ազնիվ մտքեր են,
Ջերմ լույսով ողողված ես անդադար:
Քո կյանքը, քո կյանք խաղ ու պար:

Ուր գնանք, դպրոց թե բակ,
Մեր ուրախ երգերը
Թող հնչեն երկնքի տակ,
Հիշեցնեն մեզ շարունակ…

Երբ դու ժպտում ես, կյանքը պտտում ես
Դեպի վեր, դեպի սեր, դեպի խաղ ու պար:
Երբ կողքիդ ընկներ են, ու ազնիվ մտքեր են,
Ջերմ լույսով ողողված ես անդադար:

Իմացիր, երբ ժպտում ես, կյանքը պտտում ես
Դեպի վեր, դեպի սեր, դեպի խաղ ու պար:
Երբ կողքիդ ընկներ են, ու ազնիվ մտքեր են,
Ջերմ լույսով ողողված ես անդադար:
Քո կյանքը, քո կյանք խաղ ու պար:


mocak