Երգում է Եվան
Երգի հեղինակ՝ Անահիտ Շահզադեյան
Ես գիտեմ, թե ինչու
Շատ ուրախ եմ այսօր,
Բայց տխրում են միայն
Տիկնիկներս բոլոր:
Եվ արջուկն է լալիս,
Որ իրեն չեն հիշում,
Իսկ փոքրիկ նապաստակը
Ոչինչ չի ասում:
Բայց այսօր իմ ծնունդն է,
Մեծացել եմ ես արդեն,
Իսկ արջուկն ու նապաստակը
Թող ներեն, թող ներեն,
Որ այսօր իմ ծնունդն է,
Մեծացել եմ ես արդեն:
Ես խնդրում եմ, որ Դուք
Այդքան շատ չտխրեք,
Չէ՞ որ պետք է դպրոց
Անպայման հաճախել:
Ես ուզում եմ գրել
Եվ կարդալ սովորել,
Իսկ հետո իմ դասերը
Ձեզ հետ պատրաստել:
Բայց այսօր իմ ծնունդն է,
Մեծացել եմ ես արդեն,
Իսկ արջուկն ու նապաստակը
Թող ներեն, թող ներեն,
Որ այսօր իմ ծնունդն է,
Մեծացել եմ ես արդեն: x2
Ես գիտեմ՝ դպրոցում
Շատ զբաղված են լինում,
Շատ դասեր ու փորձեր,
Լեզուներ են սովորում,
Իսկ հետո դաշնամուրի
Դասը պետք է պարապել,
Եվ լողի, և պարի
Անպայման հասցնել:
Բայց այսօր իմ ծնունդն է,
Մեծացել եմ ես արդեն,
Իսկ արջուկն ու նապաստակը
Թող ներեն, թող ներեն,
Որ այսօր իմ ծնունդն է,
Մեծացել եմ ես արդեն:
Ես գիտեմ, որ շուտով
Երբ որ շատ մեծանամ
Մի քույրիկ կամ եղբայր
Անպայման կունենամ,
Համոզված եմ՝ դուք իրար
Շատ ու շատ կսիրեք,
Եվ բոլորս ուրախ
Ու խաղաղ միշտ կապրենք:
Բայց այսօր իմ ծնունդն է,
Մեծացել եմ ես արդեն,
Իսկ արջուկն ու նապաստակը
Թող ներեն, թող ներեն,
Որ այսօր իմ ծնունդն է,
Մեծացել եմ ես արդեն: x2