ԱՄԱՌԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼ


ամառային կոկտեյլ

Շարունակելով անձրևանոցի թեման` առաջարկում եմ պատրաստել կոկտեյլ և կոկտեյլի համար նախատեսված անձրևանոցիկ:

 Նախ կոկտեյլի բաղադրատոմսը.

50 մլ կաթ
100 գր շոկոլադե պաղպաղակ
5 բանան

Հարում ենք այս ամենը, լցնում գեղեցիկ բաժակի մեջ  և ստացված զանգվածի վրա քերում կաթնային շոկոլադ:

Իսկ հիմա փորձենք ստանալ անձրևանոցիկը:

Մեզ անհրաժեշտ է. գունավոր թուղթ, մկրատ, բաժակ, մատիտ, սոսինձ, ատամի փայտիկ:

Բաժակի օգնությամբ` մատիտով գծում ենք շրջան թղթի վրա: Հետո զգուշորեն կտրում ենք այն, մատիտով գծում ենք շրջանի շառավիղը և կտրում այն: Կտրած հատվածները պետք է միացնել իրար` սոսնձելով: Իսկ վերջում, օգտագործելով ատամի փայտիկը, պատրաստում ենք անձրևանոցի ձողիկը: Դե՞, մի բան ստացվե՞ց:

Մնաց քո անձրևանոցիկով զարդարես այդ համեղ կոկտեյլը: Քեզ բարի ախորժակ ու լավ տրամադրություն…

 Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։