WELCOME TO ՀԱՅԱՍՏԱՆ – ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

1 min


Մեկ ամսից էլ քիչ է մնացել ամենամանկական և ամենաուրախ երգի տոնին՝ Մանկական Եվրատեսիլին: Իսկ տոնն այս տարի, ինչպես գիտեք, Հայաստանում է նշվելու: Բոլոր հայ փոքրիկներն անհամբերությամբ սպասում են իրենց տաղանդավոր հյուրերին՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Մոլդովայից, Լիտվայից, Մակեդոնիայից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, Վրաստանից, Բուլղարիայից ու Բելգիայից:

Եվ ինչպես Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան, այնպես էլ Մանկական Եվրատեսիլ 2011-ի հայաստանյան նախընտրական փուլի բոլոր մասնակիցները սիրով ասում են բոլորին Welcome to Հայաստան, իսկ մենք էլ սիրով ուզում ենք ասել, որ նրանց հրաշալի երգի տեսահոլովակն էլ արդեն պատրաստ է, և այն կարող եք դիտել ահա այստեղ:


mocak