ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ

1 min


Մանկական Եվրատեսիլ 2011-ին Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Իվանովի մականունը Ջոն Բոն Ջովի է: Իվանը 11 տարեկան է, սովորում է 5-րդ դասարանում: Երգել սկսել է 6 տարեկանից` հաճախելով է մշակույթի տան արվեստի դպրոցը:

Վերջին տարիներին Իվանն այնքան հաջողություններ է ունեցել, որի մասին նրա հասակակիցներն ուղղակի երազում են: Մասնակցելով տարբեր մրցույթների ստացել է երեսունից ավելի մեդալներ, պատվոգրեր և դիպլոմներ: 2007թ.-ին արժանացել է «Հյուսիսային փայլ» միջազգային մրցույթի առաջին տեղին: 2008 թ.-ին մասնակցել է «Երգի կախարդանք» մրցույթին` դարձյալ գրավելով առաջին տեղը: Հանդես է եկել նաև «Նոր երաժշտություն», «Արծաթե քնար» և շատ այլ մրցույթներում:

Դպրոցում Իվանը լավ է սովորում: Սիրելի առարկաներն են` անգլերենը, մաթեմատիկան և, իհարկե, երաժշտությունը: Ազատ ժամանակ ֆուտբոլ է խաղում կամ էլ հիփ-հոփ պարեր սովորում: Սիրում է նաև համակարգչային խաղեր խաղալ: Իվանի սիրելի գիրքն է «Կարլսոնը, որն ապրում է տանիքում», իսկ սիրելի ֆիլմը` «Կորեական ծովի ծովահենները»:

Իվանն առաջնորդվում է «Ես սուպերհերոս եմ» կարգախոսով: Իր երգի խոսքերը հենց ինքն է գրել, իսկ երաժշտությունը` Սվետլին Կալսևը, ով նաև երգի գործիքավորումն է արել: Մանկական Եվրատեսիլի բեմում Իվանի հետ միասին հանդես կգան բեք-վոկալիստներ Միխաիլա Մարինովան, Ջովանա Մարինովան և պարողներ Մարտին Սպասովը, Կրիստիան Լազարովն ու Դոբրոմիր Բոնևը:

Տիգրանուհի Թասլակյան


Մոծակ