ՀԵՔԻԱԹ 12. «ԲԻԲՈՒԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ»

1 min


Կեգլի-ՄեգլիՄեր համաստեղությունում կա մի մոլորակ, որի անունն է «Կեգլի-Մեգլի» մոլորակ: Այնտեղ ապրում էին Կեգլի-Մեգլիները: Նրանք շատ նման են մարդկանց, ուղղակի շատ փոքրիկ են ու ունեն մեծ ականջներ: Դա նրանց հնարավորություն է տալիս նույնիսկ լսել, թե ինչպես է աճում բույսը:

Այդ մոլորակում ապրում է Բիբու անունով մի տղա: Նա միշտ երազում էր գեթ մի անգամ հայտնվել Երկիր մոլորակի վրա ու ծանոթանալ մարդկանց հետ, ունենալ ընկերներ, որոնց հետ նա ժամերով կխաղար, կզրուցեր, միասին օճառի փուչիկներ բաց թողնեն: Բիբուի մոլորակից պարզ երևում էր Երկիր մոլորակը: Այնտեղ Էրիկ անունով մի տղա է ապրում, որին Բիբուն շատ էր հավանում:

Մի օր Բիբուն որոշեց բոլորից գաղտնի իջնել Երկիր մոլորակ: Նրանց մոտ խոշոր, գեղեցիկ թիթեռնիկներ էին թռչում: Բիբուն թաքնվեց ծաղկի մեջ; Երբ թիթեռնիկը փորձում էր նեկտար քամել ծաղկից` Բիբուն ցատկեց նրա վրա: Թիթեռնիկը Բիբուին տարավ Երկիր մոլորակ և իջեցրեց Էրիկի պատշգամբի վրա: Էրիկն այդ ժամանակ հետևում էր բակում խաղացող երեխաներին: Բիբուն նստեց Էրիկի ուսին ու բարևեց նրան: Էրիկը շփոթված աջ ու ձախ էր նայում, սակայն չէր կարողանում հասկանալ, թե որտեղից են գալիս ձայները:

Բիբուն բարձրացավ Էրիկի քթի վրա ու սկսեց զարմանքից ապշահար տղային պատմել իր մոլորակի մասին, թե ինչպես էր ամեն օր հետևում Էրիկին ու երազում դառնալ նրա ընկերը: Էրիկն անչափ ուրախացել էր: Նա շատ հավանեց Բիբուին: Նրանք ամբողջ օրը միասին խաղացին, հետաքրքիր պատմություններ պատմեցին, օճառի փուչիկներ բաց թողեցին պատշգամբից: Հետո արդեն Բիբուի հեռանալու ժամանակն էր: Նրանք հրաժեշտ տվեցին իրար և Էրիկը խոստացավ, որ անպայման հյուր կգնա «Կեգլի-Մեգլի» մոլորակ:

Էրիկ Նուրիջանյան

 10 տարեկան

Սյունիքի մարզ, ք. Կապան,
N2 ավագ դպրոց


Մոծակ