# 41 ՀԵՔԻԱԹ. ԱՆՄԱՀԱԿԱՆ ՋՈՒՐԸ


Հեքիաթ Անմահական ջուրը

Հարուստ և գեղեցիկ քաղաքին կից մի գյուղակ կար, որտեղ էլ ծնվեց իմ հեքիաթի հերոսուհին` Անգելինան: Անգելինայի ծնողները բոլորովին վերջերս էին դուրս եկել հարուստ քաղաքից: Նրանց դուր չեկավ քաղաքի թոհուբոհը, մարդկանց վատ վարքը և հաճախակի տեղի ունեցող անարդարությունները: Նրանք որոշեցին վերաբնակվել նշված գյուղում, որին «Նոր կյանք» էին անվանում: Այստեղ իրենց հոգսը մարդիկ հոգում էին արդար և ազնիվ ճանապարհով, ապրում էին ուրախ ու երջանիկ: Անգելինան այս բազմանդամ ընտանիքի կրտսեր դուստրն էր: Նրա մեղմ ու հանգիստ բնավորությունը լրացնում էր աղջկա չքնաղ գեղեցկությունը: Անգելինան ընկերություն էր անում մի շատ բարի գառնուկի հետ, օրվա մեծ մասը լինում էր գառնուկի հետ:

Մի անգամ գառնուկը բերանով մի շիվ էր բերել և ցատկոտելով հասկացրել, որ հետևի իրեն: Երբ նրանք հասան անտառի բացատ, գառնուկը շիվը տվեց աղջկան: Անգելինան այն տնկեց հողի մեջ և ջրեց, որից խմում էր գառնուկը: Շիվը շատ արագ մեծացավ և ամիսներ անց մեծ ու հրաշալի ծառ դարձավ: Ծառի յուրաքանչյուր ճյուղ իր պտուղն էր տալիս և սնում աղջկան ու գառանը: Հետզհետե աղջիկը սկսեց խմել այն ջրից, որից գառնուկն էր խմում և հասկացավ, որ դա այն անմահական ջուրն էր, որի մասին բազմաթիվ լեգենդներ էր լսել: Անգելինան այդ ջրից հյուրասիրեց նաև իր ընտանիքին, սակայն սկզբում ընտանիքի անդամները թերհավատորեն էին նայում դրան, բայց մի դեպք պատմեց, որից հետո նրանք հասկացան, որ դա հրաշալի ու անմահական ջուր է:

Մի անգամ Անգելինայի մայրը դանակով պատահաբար վնասեց մատը և  արյունոտ մատը լվացրեց հենց այն ջրով, որ աղջիկն էր բերել: Դրանից հետո վերքից հոսող արյունը անմիջապես կտրվեց, և վերքը սպիացավ: Սա էլ եղավ այն դրդապատճառը, որ ընտանիքի անդամները սկսեցին հենց այդ ջրով հովացնել իրենց պապակ սրտերը: Օրեցօր Անգելինան հասակ էր առնում, և նրա գեղեցկությունն ու իմաստությունը ակնառու էին դառնում: Այդ պատճառով քաղաքից հարուստ մարդիկ շատափույթ ցանկանում էին գրավել աղջկա սիրտը: Նրան առաջարկում էրն իրենց բարեկամությունը, գանձերը և ապահով կյանք: Սակայն Անգելինան անդրդվելի էր մնում: Նա գերադասում էր մնալ իր գեղջկական վիճակում և ընկերություն անել իր սիրելի գառնուկի հետ: Անցնում էին օրեր ու տարիներ: Անգելինան գառան հետ ստեղծած պուրակը վերածում էր մի փոքրիկ դրախտի: Այնտեղ ալվան ծաղիկների և թռչուններ երգեցողության ներքո էլ անցնում էին իր օրերը: Անգելինան բոլորին էր հյուրասիրում անմահական ջուրը, սակայն շատերը մերժում էին նրան և մտածում էին, թե աղջիկը խենթացել է: Բայց կային մարդիկ, որոնք հավատում էին նրան և ուշադիր լսում գառան մասին պատմությունները:

Այսպես անցավ բավականին ժամանակ: Գնալով քաղաքի մարդիկ ավելի էին տրվում անհագ ագահությանը և չէին էլ նկատում, թե ինչ մեծ սխալ են գործում: Եվ եկավ մի ժամանակ, երբ հրաբուխն ու երկրաշարժը հիմնովին քանդեցին հարուստ քաղաքը և այն վերածվեց մոխրի: Իսկ գյուղի մարդիկ, ովքեր չէին մտածում միայն իրենց բարեկեցության մասին, փրկվեցին և շարունակեցին իրենց ապահով կյանքը: Անգելինան համբուրեց գառանը և շնորհակալություն հայտնեց, և այդ իսկ վայրկյանին գառնուկը մի հրաշալի և գեղեցկադեմ տղա դարձավ ու ամուսնացավ Անգելինայի հետ, և նրանք ապրեցին երկար և երջանիկ:

 Լուսինե Հասրաթյան

12 տարեկան

Արմավիրի մարզ,  Նորավան գյուղի միջնակարգ դպրոց


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։