Լինում են, չեն լինում երկու քույրեր են լինում` Խաղաղությունը և Պատերազմը: Առավոտյան նրանք արթնանում են, հեծնում իրենց կախարդական ավելները և սկսում են շրջել աշխարհե-աշխարհ: Փոքր քույրը` Խաղաղությունը, քրոջից ետ էր մնում, իսկ այդ ընթացքում Պատերազմը կատարում էր իր սև գործը: Ամենուր ցանում էր պատերազմի սերմերը: Այնտեղ, որտեղ լինում էր մեծ քույրը, ահեղ պատերազմներ էին լինում: Խաղաղությունը`չնայած ուշացած, ձգտում էր իր սերմերը ցանել աշխարհում` փորձելով կասեցնել քրոջ կատարած չարիքները:
Օրերից մի օր Խաղաղությունը հիվանդանում է, և Պատերազմը իր չար թևերն է փռում աշխարհով մեկ: Մարդիկ հոգնում են երկարատև պատերազմներից և սկսում են տրտնջալ: Մի օր Պատերազմը արթնանում է ահեղ աղմուկից: Նա սարսափում է իր իր գործած չարիքներից և «ոտքի է կանգնեցնում» Խաղաղությանը: Խաղաղությունը կանխում է Պատերազմը: Պատերազմին փոխարինելու է գալիս Խաղաղությունը: Իսկ Պատերազմը, քանի որ չէր կարող փոխել իր չար բնույթը, ավելի ուշ-ուշ է շրջում աշխարհե աշխարհ:
Ամեն երեկո քույրերը հանդիպում են և խաղաղ թեյում: Նրանք զրուցում են իրենց կատարած գործերի մասին, և եթե հարկ է լինում, Պատերազմը դիմում էր փոքր քրոջ օգնությանը: Մինչ այսօր էլ այդպես ապրում են քույրերը, բայց միշտ մարդկանց շուրթերին սիրով հնչում է փոքր քրոջ անուն` Խաղաղություն:
Արեն Առաքելյան
9 տարեկան
Սյունիքի մարզ, քաղաք Կապան, N2 ավագ դպրոց