ՄՈԼԴՈՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ

1 min


Այս տարի Մանկական Եվրատեսիլ 2011 – ին Մոլդովան կներկայացնի 12 – ամյա Լերիկան:  Լերիկան սովորում է երաժշտական դպրոցում: Կարողանում է խոսել ռումիներեն և ռուսերեն: Մասնակցել է «Սլավյանսկի բազար 2007», «Մանկական նոր ալիք 2009» և մի շարք այլ մրցույթների ու ստացել մրցանակներ:

Երազանքն է երգել Վալերիայի և Անի Լորակի հետ: Դպրոցում սիրում է երաժշտության դասերը, ազատ ժամանակն էլ անցկացնում է երգելով, պարելով, նկարելով կամ էլ զբոսնելով: Լերիկայի սիրելի մուլտֆիլմը «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմն է, իսկ սիրելի հեքիաթի հերոսը` Բուրատինոն: «Ես նույնքան ուրախ ու չարաճճի եմ, որքան նա»,- ասում է աղջիկը:Լերիկան նաև սովորում է ջութակ նվագել: Երգել սկսել է 4 տարեկանից: Փոքրիկ երգչուհու առաջին երաժշտական կարողությունները դեռ մանկապարտեզում նկատել է նրա առաջին ուսուցչուհի Ելենա Վասիլևնան: Լերիկան սիրում է շախմատ խաղալ և հանգստանալ ծովի ափին: Խաբեությունը հանդուրժել չի կարողանում և մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը:

Լերիկան կցանկանար շփվել Ալլա Պուգաչովայի հետ, այդ դեպքում նա հաճախ կզանգահարեր երգչուհուն և կերգեր իր նոր երգերը: Լերիկայի հաջողության սիմվոլը իր շնիկն է, որը նրան նվիրել են «Սլավյանսկի բազար 2007» մրցույթի ժամանակ: Մանկական Եվրատեսիլից ակնկալիքները մեծ են: Անկնկալում է նոր ընկերներ ձեռք բերել, և ինչու չէ նաև հաղթել մրցույթում: Եվրատեսիլին Լերիկան ներկայացնելու է «Ոչ, ոչ» կոչվող երգը, որի հեղինակը Եվգենի Դոյբանն է:

  Տիգրանուհի Թասլակյան


Մոծակ