ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011- ՈՒՄ

1 min


Մանկական Եվրատեսիլ 2011-ին Նիդերլանդները կներկայացնի 13 – ամյա Ռեյչել Տրայեցը: Ռեյչելի խոսքով` ինչ հիշում է իրեն, միշտ երգել է, իսկ 9 տարեկանից էլ սկսել է լրջորեն զբաղվել երգով: Երգի հետ զուգընթաց նաև պարել է սովորում:

Աղջիկը սիրում է գնումներ կատարել, հատկապես ընկերուհիների հետ: Նրա կուռքերն են` Բեյոնսեն, Ռիհաննան և Գլենիս Գրեյսը: Սիրելի բրենդը «Ադիդասն» է, իսկ սիրելի ֆիլմերն են «Տիտանիկ» և «Քայլ առաջ» ֆիլմերը:

«Ուզում եմ ցույց տալ իմ սերը երաժշտության հանդեպ: Ես մասնակցել եմ այնպիսի շոուների, ինչպիսին «Իքս Ֆակտորն» է, այդ պատճառով որոշեցի փորձել ուժերս նաև Մանկական Եվրատեսիլում: Հուսով եմ սա դեռ սկիզբն է, և բազում մեծ բեմեր են ինձ սպասվում ապագայում», – ասում է Ռեյչելը:

Նա գրեթե չի անհանգստանում, քանի որ արդեն ելույթ ունենալու փորձ ունի ու վարժվել է առանց անհանգստության բեմ դուրս գալուն: Մանկուց զբաղվում է երաժշտությամբ: Ապագայում ցանկանում է կոնսերվատորիայում սովորել, սակայն ասում է, որ դրան դեռ շատ ժամանակ կա: Մանկական Եվրատեսիլին հանդես կգա «Ik ben een teenager» երգով: Հեղինակը հենց ինքն է, ասում է` «Ես որոշեցի գրել մի երգ մեծանալու մասին, քանի որ ինքս էլ արդեն մեծ եմ ու հաճախ եմ լսում, որ ընկերներս վիճում են իրենց ծնողների հետ, այնպես որ ես ցանկացա գրել երգս հենց այդ մասին, քանի որ շատերն են մեր տարիքում անցնում այդ ամենի միջով»:

Երգի և երաժշտությունը, և խոսքերը ինքնուրույն է գրել, ասում է, որ չի դժվարացել. բառերը քամու արագությամբ են եկել. իր կարծիքով ամեն ինչ  շատ լավ է ստացվել: «Լավ կլինի, որ հաղթեմ մրցույթում, բայց ավելի շատ ուզում եմ երգս հասցնել հանդիսատեսին, ինձ համար դա հաղթանակից էլ  կարևոր է», – ասում է Ռեյչելն ու ավելացնում` «Ուշադիր լսեք իմ երգն ու հասկացեք իմաստը»:

Տիգրանուհի Թասլակյան


Մոծակ